Հակաճգնաժամային ծրագրերով 5․2 մլրդ դրամի 461 հաստատված հայտ կա․ Էկոնոմիկայի փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառմանը դիմելու հնարավորություն ունեցող փոքր ու միջին ձեռներեցների շրջանակն ընդլայնվել է։ Ցանկը համալրվել է ըստ ոլորտների․ նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն կազմակերպողներ, զվարճությունների և հանգստի կազմակերպման գորունեություն ծավալողներ՝ բացի համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետային ակումբներից, ինչպես նաև մասնագիտացված շինարարական գործունեությամբ զբաղվողներ։ Այժմ հաստատված 461 հայտ ունենք, որը գումարով կազմում է մոտ 5․2 միլիարդ դրամ։ 1200 դիմում կա․ որի մեծ մասն արդեն ուսումնասիրված է»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։

«Եթե նախկինում պնդում էինք, որ ծրագրին դիմող յուրաքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա եռամսյակի շրջանառությունը չպիտի լինի ավելի փոքր, քան ամբղղջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում։ Այժմ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելին, քան ամբողջ տարվա շրջանառության 70%-ը։ Սրա ադյունքում մեր շահառուների շրջանակը կարողացավ կտրուկ աճել»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Նաիրա Մարգարյանը նաև նշեց, որ փոփոխոխություններ են մտցվել ծրագրի՝ հարկային պատմության մասում․ «Եթե նախկինում ասվում էր, որ շահառուն պետք է նախորդ մեկ տարում հարկերի բռնագանձման վարույթ չունենա, ապա այժմ, եթե կազմակերպությունը չի բավարարում այս պայմանին, բայց 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, կարող է դիմել։ Այստեղ մի փոքր նրբություն կա․ այն կազմակերպությունները, որոնք այս սկզբունքով են մասնակցում, վճարում են 1% վարկի տրամադրման վճար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան