Երկար ճանապարհ կա անցնելու, երբ մարդը կլինի ամենակարևոր արժեքը․ Ռուբեն Բաբայան

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական թավշյա հեղափոխությունը երկու տարեկան է։ 2018-ի այս օրը համաժողովրդական շարժումը հասավ հանգուցային կետին՝ հրաժարական տվեց 10 տարի Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանը։ Անկատար մնաց նրա ցանկությունը՝ կրկին ստանձնել պետության ղեկը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում։

Երկու տասնամյակից ավելի Հայաստանում իշխանություն ունեցած Հանրապետական կուսակցությունն աստիճանաբար կորցրեց դիրքերը՝ նախ՝ մայիսի 8-ին երկրորդ փորձից վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին, ապա դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով դուրս մնալով խորհրդարանից։ Եվ սա՝ չնայած այն բանին, որ մեկ տարի առաջ՝ 2017-ի ապրիլին, ՀՀԿ-ն շռնդալից, բայց կասկածելի  հաղթանակ էր տոնել խորհրդարանական ընտրություններում։

Ի՞նչ ունենք հեղափոխությունից երկու տարի անց, արդյո՞ք ժողովուրդը քաղում է պտուղները և, ի վերջո, համաժողովրդական շարժումը հասե՞լ է նպատակին։

Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է՝ եթե հեղափոխությունից հետ բարեփոխումներ են տեղի ունենում, ուրեմն այն արդարացված է։ Հայաստանում բարեփոխումներ կան մի շարք ոլորտներում, որոշներում դանդաղում են, իսկ երբեմն՝ ընդհանրապես բացականում է բարեփոխման գործընթացը:

«Ինձ համար չկա ամբողջական դրական կամ ամբողջական բացասական գնահատական։ Կյանքը բնականոն ձևով գնում է՝ և՛ սխալներով, և՛ վրիպումներով, և՛ հաջողություններով։ Ես կդժվարանամ ասել, որովհետև չգիտեմ՝ որն է եղել հեղափոխության նպատակը։ Ըստ իս՝ նպատակը ժամանակակից՝ 21-րդ դարին հատուկ պետություն կառուցելն էր, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված կլինեն, որտեղ մարդիկ, լինելով շատ տարբեր իրենց հայացքներով, մոտեցումներով, կողմնորոշումներով, կապրեին համերաշխ, հարգանքի մթնոլորտում։ Կարծում եմ՝ որոշակի բաների հասել ենք. կազմակերպվել են արդար, ազատ ընտրություններ, ազատ է մամուլը, ազատ է հեռուստատեսությունը, որը ցավոք, շատ է քաղաքականացված և կուսակցականացված՝ ի վնաս մասնագիտական մոտեցուների։ Հեղափոխությունից երկու տարի անց էլ դեռևս անորոշ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ճակատագիրը։ Երկու տարի անց գնահատականները միանշանակ չեն»,- նշում է նա։

Ռուբեն Բաբայանն այսօր չի կարող ասել, որ ապրում ենք հանրային համերաշխության մթնորոտում, ինչի համար, ըստ նրա, բոլորն են մեղավոր, բայց կարող է պնդել՝ համակարգային կոռուպցիա չկա, մասնավոր դեպքեր՝ այո։ Բացի այդ, երկար ճանապարհ կա անցնելու՝ մինչ այն պահը, երբ մարդը կլինի ամենակարևոր արժեքը։

Պետական համակարգում իրենց գործը հասկացող մասնագետները, ըստ պարոն Բաբայանի, հատուկենտ են։ Կարծում է՝ այս երկու տարիներին և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունը եկել են այն գիտակցության, որ ունենք մասնագետների կարիք՝ ավելի կարևոր են մասնագիտական մոտեցումները, ոչ թե չափից ավելի հայրենասիրական կամ հակառակը։ Համոզված է, որ պետությունը զարգանում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ոլորտում աշխատում են մասնագետներ և, Ռուբեն Բաբայանի կարծիքով, այսօրվա գլխավոր հարցերն են՝ ինչպե՞ս անել, որ այդ տեղերը գրավեն մասնագետները, ինչպե՞ս փոխել կրթական համակարգը, որը պիտի աճեցնի այդ մասնագետներին։

Վարչապետը պարբերաբար դժգոհում է պետական կառավարման համակարգի աշխատանքից, անգամ հայտարարել է, որ այն դիմադրում է հեղափոխությանը և ձեռքբերումները ի հեճուկս նրա են արձանագրվում։ Ռուբեն Բաբայանը սաբոտաժի թեզի կողմնակից չէ: Ըստ նրա՝ դրանք իրենց գործը կատարել չկարողացող մարդիկ են, այլ ոչ թե հատուկ չեն անում: «Ժամանակակից որակների կադրեր են պետք, մարդիկ, որ ապրում են 21-րդ դարի չափանիշներով, մարդիկ, որոնք չեն կղզիանում իրենց մոտեցումներում և տեսնում են իրենց համամարդկային ու ընդհանուր ազգերի և պետությունների համակարգերի մեջ, մարդիկ, որ բարդույթների մեջ չեն ընկնում»,- կարծում է նա։

Զարգացման ապագայի ուղղությունը Ռուբեն Բաբայանը կորոնավիրուսի համաճարակի ավարտով է պայմանավորում:

«Ինչպե՞ս կփորձենք դուրս գալ այս իրավիճակից, կփորձե՞նք վերագնահատել որոշ արժեքներ, կփորձե՞նք համերաշխ ու ներդաշնակ ապրել բնության, մոլորակի և, առաջին հերթին, իրար հետ, թե՞ կշարունակենք մեր ագրեսիվ մոտեցումը։ Շատ կարևոր է՝ ինչպես դուրս կգանք այս վիճակից, ինչպիսի երկիր կփորձենք կառուցել։ Ինձ համար, ճիշտն ասած, դեռ մշուշոտ է։ Ես գիտեմ՝ ինչ երկրում եմ ուզում ապրել, բայց արդյո՞ք այն, ինչ ես եմ ուզում, բոլորն են ուզում՝ մեծամասնությունը։ Շատ խորը կասկածներ ունեմ»,- եզրափակում է Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։

Ռոբերտ Անանյան