Շուտով նոր սոցիալական պայթյուն է սպասվում. «Փաստ»

Լուրեր

02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որի պաշտոնական կայքում տեղադրված վերջին տեղեկությունը 2017 թվականի հունվարի 25–ի ամսաթվով է, պարզվում է, այդքան էլ «կորած» կառույց չէ: Ավելին, այս օրերին, բավականին ակտիվ կերպով ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի մասնավոր տներին մատակարարվող հին ջրագծերը նորով փոխարինելու գործին: Առաջին հայացքից շատ օգտակար ու այս լավ նախաձեռնությունը, որն իրականացվում է կառավարության որոշմամբ, կարող է սոցիալական նոր ու բավականին լուրջ պայթյունի պատճառ դառնալ:

Խնդիրն այն է, որ մարդիկ, երբ այս օրերին իրենց ձմռան ապրուստի ու տաքանալու վրա ծախսվելիք գումարային հարցերն են պլանավորում, մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ կարող են այս ձմռան կեսին անջուր մնալ: Վարկային միջոցներով կառուցվող այս նոր ջրագիծն ու մասնավոր տներից դուրս տեղադրվող նոր դիտահորը կառուցվում է նրա համար, որ բնակիչ–բաժանորդ ջրի տեսուչ շփումը հասցվի զրոյի: Այն կառուցվում է նաև սպառողներին ավելի լավ որակի ջուր մատակարարելու համար, բայց արի ու տես, որ ծրագրից անտեղյակ քաղաքացին միանգամից հայտնվում է անելանելի իրավիճակում, երբ իմանում է, որ դիտահորից մինչև տուն նոր ջրագիծ պետք է կառուցի, այն էլ իր գրպանի հաշվին, հակառակ դեպքում տունը կջրազրկվի: Այս երկընտրանքի առջև կանգնած մարդիկ ստիպված իրենց առօրյա աջ ու ձախ վազքը պետք է թողնեն ու ձմռան կեսին դիտահորից մինչև տուն ջրագիծ կառուցելու հարցով զբաղվեն:

Որ նման լայն թափով ու բարձր մակարդակով ծրագիր է իրականացվում, շատ լավ է, բայց ցավալին այն է, որ մարդը՝ սպառողը, ում համար իրականացվում է ծրագիրը, անտեսված է ու արհամարհված: Այդ հրաշք ծրագրում չկա այն դրույթը, թե սովորական սպառողն ումից և ինչպես պետք է տեղեկանա, թե նոր կառուցվող ջրագիծն ինչ չափորոշիչների պետք է բավարարի, ով պետք է դրանով զբաղվի և այլն: Չի բացառվում նաև, որ վաղը, մյուս օրը պարզ դառնա նաև, որ նոր կառուցված ջրագիծը «Վեոլիա ջուր» ընկերության չափանիշներին չի համապատասխանում և իրենք էլ իրենց հերթին մարդկանց ստիպեն նորից քանդել ու նոր ջրագիծ անցկացնել, կրկին սպառողի միջոցների ու նյարդերի հաշվին:

Նման անակնկալներից խուսափելու համար լավ կլիներ, որ կառավարությունը բնակչի առանց այն էլ քայքայված նյարդերը փրկելու համար մտածեր նաև այս մասին ու նույն այդ բնակչի գումարների հաշվին կազմակերպեր նաև այս գործընթացը: Ի դեպ, լավ կլինի, որ կառավարության հարգարժան անդամները հիշեին նաև, որ այս երկրում կան նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանող բնակիչ–բաժանորդներ, և նրանց համար պետք է հատուկ պայմաններով այն իրականացնել:

Մյուս կողմից պատկան կառույցները պետք է կազմակերպեն նաև բաժանորդների պատշաճ իրազեկման գործընթացը, որպեսզի սպառողն էլ տեղին, ժամանակին, կազմակերպված, կազմ ու պատրաստ կարողանա պլանավորել այն ծախսը, որը պետք է գալու նոր ջրագիծ անցկացնելու համար:

Բայց, քանի որ մեր իշխանությունները անտեսում են ոչ միայն մարդու, այլև սպառողի իրավունքները, ուստիև նրա գլխին ինչ օյին ուզում՝ խաղում են ու դրա համար պատասխան չեն տալիս: Նորմալ իրավական համակարգ ունեցող երկրներում նման փնթի աշխատաոճի, ձմռան կեսին սպառողին նյութական ու բարոյական վնաս պատճառելու, ինչպես նաև սթրեսի մեջ գցելու համար մեղավորները հաստատ պատասխանատվության կենթարկվեին: Բայց, քանի որ մենք նման կուլտուրա ունենալու բարեբախտություն չունենք, ուստի հարկ ենք համարում իրազեկել նման որոշում կայացնողներին, որ դիտահորից մինչև սեփական տուն ջրագիծ կառուցելը բավականին թանկ հաճույք է, այն էլ այս ձմռան կեսին և չի բացառվում, որ անաղմուկ չանցնի:

Այնպես որ, հարգելի վարչապետ, եթե վաղը կառավարության շենքի մոտ բողոքողների մի նոր խումբ ևս ավելանա, հանկարծ չզարմանաք:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: