Մեկնարկել են պետական պատմամշակութային վայրերի բարեկարգման աշխատանքները

Լուրեր

30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Տարվա այս շրջանում հուշարձանների պահապանները ջանում են պատմամշակութային վայրերը հնարավորինս զերծ պահել բուսածածկույթից՝ իրականացնելով մաքրման աշխատանքներ, որին կհաջորդի քիմիական նյութերի կիրառումը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը՝ նշելով, որ, կապված Նոր կորոնավիրուսի համաճարակի հետ, որոշ աշխատանքներ չնայած դադարեցվել, կամ հետաձգվել են, սակայն շրջանային ծառայություններն ու արգելոցները շարունակում են իրենց գործունեությունը։

Նրա խոսքով՝ չնայած համավարակին՝ շաբաթօրյակներ ու ստուգայցներ են իրականացվում հանրապետության շրջաններում։

«Բարեկարգման աշխատանքներ են տարվում «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում։ Բացի մեծ հուշարձանախմբից, այդտեղ առկա է նաև դենդրոպարկ, և այս օրերին զբաղված ենք նաև այգու ծառերի խնամքով։ Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ասեմ, որ այդ ուղղությամբ դեռևս մեծ ակտիվություն չկա: Հուսանք՝ կհաղթահարենք համավարակը և կանցնենք մեր բնականոն գործընթացին՝ իրականացնելով պեղումներ, հետազոտություններ, հուշարձանների վկայագրում և այլն»,- մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը։