Աշխարհում 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության պայմաններում է եղել 2019-ի վերջին

Լուրեր

30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՄԱԿ-ի միջազգային դաշինքը, պետական և հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են ծայրահեղ սովի խորքային պատճառների հասցեագրման ուղղությամբ, հրապարակել են Պարենային ճգնաժամերի վերաբերյալ ամենամյա համաշխարհային զեկույցի նոր տարբերակը։

Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, համաձայն զեկույցի, 2019 թվականի վերջին 55 երկրներում և տարածքներում բնակվող 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության պայմաններում է գտնվել* (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր)։ Ավելին, 2019 թվականի տվյալներով, զեկույցում նշված՝ պարենային ճգնաժամում գտնվող 55 երկրներում 75 միլիոն երեխա թերսնուցված է եղել, իսկ 17 միլիոնը՝ տառապել է թերաճից։

«Սա սուր պարենային անապահովության* և թերսնուցման ամենաբարձր ցուցանիշն է, որը Համաշխարհային ցանցը գրանցել է 2017 թվականին առաջին զեկույցի հրապարակումից ի վեր։

Ավելին, 2019 թվականին 183 միլիոն մարդ դասակարգվել է որպես սթրեսային վիճակում գտնվող (IPC/CH, փուլ 2), որոնք կարող են խիստ սովի մատնվել և ճգնաժամում կամ ավելի վատթար վիճակում հայտնվել (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր), եթե ենթարկվեն այնպիսի ցնցումների կամ լարվածություն ստեղծող գործոնների, ինչպիսին է՝ ՔՈՎԻԴ-19 համավարակը։

Սույն զեկույցում ներառված 135 միլիոն մարդկանց կեսից ավելի (73 միլիոն) բնակվում են Աֆրիկայում, 43 միլիոնը՝ Միջին Արևելքում և Ասիայում, իսկ 18.5 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։

Զեկույցում վերածության ենթարկված միտումների գլխավոր դրդապատճառներն են հակամարտությունները (այս առանցքային գործոնի պատճառով 77 միլիոն մարդ հայտնվել է սուր պարենային անապահովության մեջ), ծայրահեղ եղանակային պայմանները (34 միլիոն ) և տնտեսական ալեկոծումները (24 միլիոն)։

Ծանոթագրություն.

* Սուր պարենային անապահովությունն այն վիճակն է, երբ բավարար քանակով սննդամթերքի սպառման անկարողությունը մարդու կյանքը կամ կենսապայմաններն անմիջական վտանգի է ենթարկում։ Այն հիմնված է ծայրահեղ սովի միջազգայնորեն ընդունված միջոցառումների վրա, ինչպիսիք են՝ Ինտեգրացված պարենային անվտանգության փուլի դասակարգումը (IPC) և Ներդաշնակեցված շրջանակը (Cadre Harmonisé):  Այն նաև ավելի սուր վիճակ է, տարբերվում է քրոնիկ սովից, որի վերաբերյալ ամեն տարի հրապարակվում է ՄԱԿ-ի ամենամյա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցում։ Քրոնիկ սովն այն վիճակն է, երբ անձը երկար ժամանակ չի կարողանում բնականոն և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ քանակով սննդամթերք սպառել։

Համաշխարհային ցանցի մասին

Պարենային ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցը փորձում է հնարավորինս լավ փոխկապակցել, համատեղել/ինտեգրել և ուղղորդել առկա նախաձեռնությունները, գործընկերությունները, ծրագրերը և քաղաքականությունների մշակման գործընթացները՝ պարենային ճգնաժամերի խորքային պատճառների հիմնավոր հասցեագրման նպատակով։

«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցը Պարենային ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցի կարևորագույն հրապարակումն է, որին աջակցում է նաև Պարենային անվտանգության տեղեկատվական ցանցը (ՊԱՏՑ/FSIN)։ Զեկույցը փոխհամաձայնության վրա հիմնված և բազմակողմ գործընկերային վերլուծական գործընթացի արդյունք է, որում ներգրավված են 16 միջազգային մարդասիրական և զարգացման գործընկերներ. Սահելում երաշտի վերահսկման մշտական միջպետական հանձնաժողովը (Comité Permanent Inter-Etats de Lutte contre la Sécheresse dans le Sahel (CILSS)), Եվրոպական միությունը (ԵՄ), Սովi վաղ նախազգուշացման համակարգ ցանցը (FEWS NET), Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Պարենային անվտանգության համաշխարհային քլասթերը, Սնուցման համաշխարհային քլասթերը, Պարենային անվտանգության համապարփակ փուլային դասակարգման (IPC) գլոբալ աջակցության բաժինը, զարգացման միջկառավարական մարմինը (IGAD), Սննդի քաղաքականության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (IFPRI), Կենտրոնական Ամերիկայի ինտեգրման համակարգ (Sistema de la Integración Centroamericana (SICA)), Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը (SADC), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (ՄԳՀԳ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։