ՀՀ կենտրոնական բանկը՝ «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, սկսած սույն թվականի ապրիլի 15-ից, պաշտոնապես հանդիսանում է «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի (NGFS- NETWORK FOR GREENING FINANCIAL SYSTEM) լիիրավ անդամ:

«Նշված համագործակցության հարթակը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած՝ «Մեկ մոլորակ» համաժողովի ժամանակ: Հիմնադիրներ են հանդիսացել 8 երկրների կենտրոնական բանկերը (Ֆրանսիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Սինգապուր, Չինաստան, Շվեդիա, Մեքսիկա):

Ներկայումս NGFS-ին անդամակցում են շուրջ 63 երկրների կենտրոնական բանկեր կամ ֆինանսական ոլորտի կարգավորման ու վերահսկողության համար պատասխանատու կառույցները: Հարթակին դիտորդի կարգավիճակով ներգրավված են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները և վերահսկող մարմինները, մասնավորապես, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և IFC-ին, BIS-ը, EBRD-ին, EIB-ին, Բազելյան կոմիտեն, IOSCO-ն:

NGFS-ի նպատակն է Փարիզյան համաձայնագրի (Կլիմայական փոփոխություններին հակազդման համար ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և երկրի վրա գլոբալ տաքացման հետևանքների մեղմման հանձնառություններ) կիրարկման համար ամրապնդել համաշխարհային կարողությունները և այդ նպատակով խթանել ու օժանդակել ֆինանսական համակարգի մասնակիցներին ռիսկերի կառավարման ու կանաչ ֆինանսավորման (մասնավորապես, էներգաարդյունավետ, քիչ արտանետումներ պարունակող միջոցներում ներդրումներ) ներգրավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղվածություն ունեցող ներդրումների իրականացման և կայուն զարգացման համար:

Այս նպատակի իրագործման համար NGFS-ի գործունեությունն ուղղված է անդամ երկրներում և դրանից դուրս կանաչ ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի և ստանդարտների ներդրման աջակցմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ վերլուծական աշխատանքների իրականացմանը:

Հարթակի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://www.ngfs.net»,- ասված է հաղորդագրությունում: