ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը։ Նախագծով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին:

Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 17 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ԱԺ ապրիլի 14-ի նիստում մտահոգություններ էր հնչեցրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ Արկադի Խաչատրյանի՝ տվյալ տեղեկատվության գաղտնիությունը ներդրողի մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է և նման փոփոխությունն անթույլատրելի է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նախագծին դեմ են քվեարկելու: «Հայաստանում բանկային գաղտնիք, ըստ էության, չկա, իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում, և դրա մասին խոսում է հրապարակային: Արժեթղթերի շուկան մտնում եք էս ձևով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում»,- մասնավորապես նշել էր Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հմնավորմամբ՝ նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի կանխարգելման համար լրացուցիչ գործիք ստեղծելն է: