«ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի շրջանակներում Երևանում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 8-ին Եվրոպական Միությունն էներգետիկայի համար (EU4Energy) նախաձեռնության շրջանակներում Երևանում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանը։  Համաժողովը, որը կազմակերպել են Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը, կրում է «ԵՄ-ն էներգետիկայի համար բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» խորագիրը։

Համաժողովին մասնակցում են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ոլորտին առնչվող պետական կառույցների ներկայացուցիչները։ Ներկա է եղել նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը և Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը, Էներգետիկ խարտիայի քարտուղարության գլխավոր քարտուղար Ուրբան Ռուզնակը և էներգետիկայի միջազգային գործակալության համաշխարհային էներգետիկ հարաբերությունների բաժնի «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի ղեկավար Թեա Խիտարիշվիլին։

Նախատեսվում է քննարկել Հայաստանում էներգախնայողության ոլորտում ներդրումների ներագրավման հետ կապված մարտահրավերները, հնարավորություններն ու հիմնական առաջնահերթությունները՝ ինչպես բնակարանային տնտեսության, այնպես էլ հանրային հատվածում։

Նշենք, որ Եվրոպական Միությունն էներգետիկայի համար նոր նախաձեռնությունը (EU4Energy) նպատակ ունի օժանդակել ԵՄ Արևելյան գործընկերության 6 և Կենտրոնական Ասիայի 5 երկրների էներգետիկ քաղաքականության մշակմանն ու իականացմանը, էներգետիկ հուսալիության ամրապնդմանը, էներգակիրներից կախվածության նվազեցմանը, քաղաքացիների բարեկեցության խթանմանը։ Նախաձեռնությունը, որը հիմնված է ԵՄ INOGATE ծրագրի վրա, իրականացվելու է 2017-2020թթ.։ Հայաստանի համար նախաձեռնությունն իրականացնող մարմին է հանդիսանում Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարությունը։ Եվրոպական հանձնաժողովի կողմից 2017թ. հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսվում է տեխնիկական և փորձագիտական աջակցության տրամադրում էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ենթաօրենսդրական ակտերի մշակման, անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերի և կարգավորող փաստաթղթերի, տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորման, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական դաշտի մշակման աշխատանքների իրականացման համար։