Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից

Լուրեր

14.04.2026 | 23:28
Կրեմլը վերանայում է ինտերնետի սահմանափակումների նկատմամբ մոտեցումը՝ վախենալով Պուտինի վարկանիշի անկումից․ Bloomberg
14.04.2026 | 23:13
ԱՄՆ-ում ձերբակալում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին․ հինգ անձ սպասում է արտաքսման
14.04.2026 | 23:01
Հայաստանը և Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
14.04.2026 | 22:51
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով
14.04.2026 | 22:33
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ ՊՆ
14.04.2026 | 22:12
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը թուլացել է, ՀՆԱ-ն՝ նվազել
14.04.2026 | 21:59
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար
14.04.2026 | 21:45
Մերժում՝ առանց բացատրության. ինչու է ՀԱՀ-ը թերի պատասխաններ տալիս դիմորդին
14.04.2026 | 21:39
ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է
14.04.2026 | 21:35
Էրդողանը շնորհավորել է Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. Ալիևը դեռ լռում է 
14.04.2026 | 21:20
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը․ ՔԿ
14.04.2026 | 21:12
Սաուդյան Արաբիան պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ բանակցություններին՝ վախենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումից. WSJ
14.04.2026 | 21:00
Դեմ ենք բոլորին․ նախկինները կողմ են՝ ՀՀ-ն ռուսական գաղութ մնա, ներկաները համաձայն են նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախմանը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 20:48
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
14.04.2026 | 20:40
Գալուզինը Բաքվում է. Բայրամովի հետ անվտանգության և տնտեսական հարցեր է քննարկել
Բոլորը
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 
 
Հանձնաժողովի նախագահը ներկաներին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը: Իր խոսքում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մասնավորապես անդրադարձել է մրցույթն անաչառության և թափանցիկության պայմաններում կայացնելու հրամայականին: 
 
Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Այդ նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների հետ, համագործակցության փորձ ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ, միաժամանակ նախարարությունն իրականացնելու է մրցույթին մասնակցել ցանկացող մարզական լրագրողների հավատարմագրում
 
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակներում այլ անվանակարգերի սահմանման հնարավորությունը, ինչը նախատեսված է մրցույթի կանոնակարգով: 
 
Հանձնաժողովի նախագահ Ա. Քարամյանը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվի 2017 թվականի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսությունը: