Նավթի հարցով գործարքը Ռուսաստանի ձախողումն են համարել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Նավթի արդյունահանումը կրճատելուն ուղղված գործարքի պայմանները, որոնք ձեռք են բերվել ՕՊԵԿ+-ի շրջանակում, կարել է համարել Ռուսաստանի ձախողումը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016 թվականից գործող նախորդ գործարքն ընդհատվեց այս տարվա մարտի սկզբին, երբ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան չկարողացան համաձայնության հասնել պայմանների հարցում: Էր Ռիադն առաջարկում էր երկրորդ եռամսյակում այն կրճատել 1.5 մլն բարելով, որի մեկ երրորդը բաժին կհասներ Ռուսաստանին, սակայն Մոսկվան այս մակարդակը չափազանց բարձր համարեց և հրաժարվեց:

Գործարքի ձախողումից հետո Սաուդյան Արաբիան գնային պատերազմ հայտարարեց և կտրուկ ավելացրեց նավթի արդյունահանումը՝ 9.8 մլն-ից հասցնելով 12.3 մլն բարելի: ՌԴ-ն իր հերթին արդյունահանման մակարդակը նույնը թողեց՝ շուրջ 11.2 մլն բարել: Մարտի ընթացքում հումքի գները, որոնք առանց այն էլ, կորոնավիրուսի ֆոնին ցածր պահանջարկի ֆոնին, անկում էին ապրում, կրկնակի նվազեցին՝ հասնելով նվազագույնին դարասզբից ի վեր:

Նշենք, որ նախօրեին ՕՊԵԿ+-ը, քառօրյա բանակցություններից հետո, այնուամենայնիվ համաձայնացրեց նոր պայմանագրի պայմանները, որոնոց համաձայն՝ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022-ի մայիսի սկիզբը նավթի արդյունահանումը կրճատվելու է: Արդյունահանման կրճատման բազային մակարդակ է համարվելու օրական 11 մլն բարելը: Համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կկրճատեն յուրաքանչյուրը օրական 2.5 մլն բարելով:

«Շուկայի անկման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեց նավթի արդյունահանումը կրճատել 2.5 մլն բարելով՝ բազային11 մլն բարելի մակարդակից: Սա շուրջ չորս անգամ ավելի է, քան այն մակարդակը, որից նա հրաժարվել էր մարտի սկզբից, և ավելի, քան ստիպված կլինի կրճատել Սաուդյան Արաբիան, եթե հաշվի առնենք մարտի մակարդակը»,- գրել է գործակալությունը:

Կրեմլում Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ չնայած գործարքը թեթևություն է բերել Մոսկվային, սակայն այն Ռուսաստանի «ցավագին անհաջողությունն» է:

Անդրադառնալով գործարքին՝ «Լուկօյլ»-ի համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունն նշել է, որ առանց գործարքի ամռանը համաշխարհային պահուստարանները լեփ-լեցուն կլինեին, և Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված կլիներ դադարեցնել արդյունահանումն ու նավթը վաճառել 15-20 դոլարով: Իսկ այս գործարքը թույլ կտա Brent տեսակի նավթի հումքը վաճառել 30-40 դոլարով:

Հավելենք, որ Կրեմլում հայտարարել են, թե գործարքը թույլ տվեց խուսափել նավթային շուկայում քաոսից: