Թուրքիան և Իրանը համատեղ գործողություն են իրականացնելու PKK-ի դեմ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական օպերացիա իրականացնել Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ: Այդ մասին գրում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ հարցի շուրջ 2 երկրներ համաձայնեցրել են բոլոր մանրամասները, սակայն , թե երբ է տեղի ունենալու այդ գործողությունը առայժմ հայտնի չէ:

Այս պահին Թուրքիան և Իրանը հարմար պահի են սպասում օպերացիան սկսելու համար:

PKK-ի դեմ համատեղ հնարավոր օպերացիայի հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ, թե Թուրքիան , թե Իրանը դեմ էին Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Դրանով երկու երկրները ցույց տվեցին, որ որևէ կերպ չեն հանդուրժի տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը և շահարկումը:

Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի նման Իրանը նույնպես վճռական է տրամադրված Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում օպերացիա իրականացնելու հարցում, քանի որ  հենց այդտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան: Բացի այդ «PKK-ն վտանգ է ներկայացնում Իրանի սահմանների համար»: 

Նշվում է, որ  երկու երկրների համագործակցությունը քրդական ուժերի դեմ մեծացավ նաև  այն բանից հետո, երբ Իդլիբում անվտանգության գոտի սահմանվեց, իսկ դրա երաշխավոր երկրները հանդիսացան Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Այժմ Թուրքիան Իդլիբում ստեղծել է 2 դիտորդական կետ և թուրքական զորքերը  պատրաստվում են  հիմնել ևս նմանատիպ 10 դիտորդական կետ:

Աղբյուրը այս համատեքստում, պատահական չի համարում  Թուրքիայի նախագահի «Մի գիշեր առանց զգուշանելու կգանք»  խոսքերը: