Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ իրենց օթևան տրամադրելու հարցերով

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանությանը՝ իրենց օթևան տրամադրելու հարցերով։

«Միևնույն ժամանակ մեր ներկայացուցիչների, ինչպես նաև սոցցանցերի միջոցով տեղեկանում ենք, որ կացության հարցով դիմող բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են շարունակել մնալ իրենց մտերիմների/բարեկամների մոտ կամ վարձու բնակարաններում՝ նախընտրելով դիմել դեսպանությանը։

Մեզ են դիմում նաև քաղաքացիներ, ովքեր երկարաժամկետ բնակվում են ՌԴ-ի տարածքում և չունեն կացության հրատապ անհրաժեշտություն ու առաջին օգնության կարիք։

Մեկ անգամ ևս նշում ենք, որ հնարավոր կացարանով դեսպանության կողմից ապահովվում են այն ՀՀ քաղաքացիները, ովքեր Մոսկվա են ժամանել այլ քաղաքներից և չունեն օթևանելու վայր, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում Հայաստանից ժամանակավոր մեկնել էին ՌԴ։ Ընդգծենք նաև, որ այս ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով դեսպանությունը համագործակցում է Ռուսաստանի հայ համայնքային կառույցների հետ։

Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք, որպեսզի դեսպանությանը դիմող քաղաքացիները ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումն իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե դիմող քաղաքացին երբ է մուտք գործել ՌԴ տարածք, արդյոք հանդիսանում է երկքաղաքացի և մինչև դիմելու պահը որտեղ է բնակվել ու աշխատել։

Նշենք նաև, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Պոդոլսկ քաղաքում գտնվող կացարանից՝ պատճառաբանելով, որ վեց անձի համար նախատեսված սենյակ-համարները չեն եղել հարմարավետ։

Այս պարագայում հորդորում ենք ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար»։