Առանց զբոսաշրջիկների, ցուցահանդեսների և արտաբյուջեի. թանգարանները հայտնվել են դժվարին իրավիճակում

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Հայաստանի մշակութային օջախները դադարեցրին իրենց գործունեությունը: Factor.am-ը պարզել է, թե այս օրերին ինչպես են գոյատևում և ինչ հիմնական խնդիրների են բախվել թանգարանները:

Այսպիսով՝ ամենամտահոգիչը թանգարանների համար արտաբյուջեից զրկվելն է: Չկան այցելուներ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, դադարեցվել են տոմսերի, հուշանվերների, գրքերի վաճառքը, ցուցահանդեսները: Ամեն դեպքում, թանգարաններն այսօր շարունակում են աշխատել առցանց ռեժիմով:

Հայաստանի պատմության թանգարանն այս օրերին ֆեյբուքյան պաշտոնական էջում ներկայացնում է պատմական հուշարձանների և ցուցանմուշների պատմություններ: Թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 105 աշխատակիցները մնացել են տանը: Պետությունը վճարում է նրանց աշխատավարձերը, սակայն թանգարանը զրկվել է եկամտի աղբյուրներից:

Հարցին, թե կան արդյոք արտաբյուջե ձևավորելու այլընտրանքային միջոցներ, տնօրենը պատասխանեց, որ կփորձեն առցանց տիրույթում ելքեր փնտրել, սակայն դա հազիվ թե էֆեկտիվություն ունենա:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ևս աշխատում է առցանց ռեժիմով: Ֆեյսբուքյան էջում անցկացվում են խաղ-վիկտորինաներ, իրականացվում է «Տանը նստած նկարում եմ գարուն» երեխաների համար նախատեսված ծրագիրը: Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շեշտեց՝ եթե նախկինում ազատ օրեր ունեին, հիմա դրանից էլ են զրկված: Ինչ վերաբերում է թանգարանի՝ արտաբյուջետային միջոցներից զրկվելուն, Ռուզան Սարյանը հիշեցրեց՝ դա վաղ ժամանակներից եկած խնդրի արդյունք է: Այսօր թանգարանը որքան բյուջեով նախատեսված, նույնքան էլ արտաբյուջետային միջոցներից սնվող աշխատակից ունի՝ շուրջ 13 հոգի, որոնց ինքը, փաստացի, վճարել չի կարողանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ թանգարաններում արտաբյուջետային միջոցներից սնվող արտահաստիքայինների աշխատավարձի հարցը կարելի է համարել լուծված: ԿԳՄՍ-ն պատրաստել է համապատասխան փաթեթ և ուղարկել Ֆինանսների նախարարություն: Վերջինս կտա իր հավանությունը, և արտահաստիքայինների աշխատավարձերը կփոխանցվեն:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էլ այս օրերին «Կտոր մը հումոր» թանգարանային կոմիքսների առցանց փառատոն է անցկացնում՝ համաճարակը հումորով անցկացնելու նպատակով: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ընդգծեց՝ արտաբյուջեից ստացվելիք միջոցների հետ կապված թանգարանի վեց մասնաճյուղերում չեղարկվել են մի շարք հրատապ ծրագրեր: Թանգարանի համար կարևորագույն խնդիր է արխիվային տուփերի ձեռքբերումը, որը ևս նախատեսված էր իրականացնել արտաբյուջեից ստացվելիք միջոցների հաշվին: Այդ ծրագիրը չեղարկվել է: Կարո Վարդանյանը արտաբյուջե ձևավորելու այլընտրանքային տարբերակ է համարում արխիվային վճարովի նյութերի առցանց տրամադրումն ու այդ կերպ ֆինանսական հոսքի ապահովումը: Միևնույն ժամանակ տնօրենը նկատում է՝ այս օրերին այդպիսի պատվերներ չեն էլ գրանցվում:

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ևս աշխատում է օնլայն տիրույթում: Ֆեյբուքյան էջում տեղադրվում են վիկտորինաներ, ժամանակակից ստեղծագործողների կենսագրություններ և աշխատանքներ: Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի ամենամեծ մտահոգությունը չեղարկված ցուցահանդեսներն են, որոնք պլանավորված էին դեռ մեկ տարի առաջ: Արտաբյուջե ձեւավորելու ալտերնատիվ տարբերակ կարող է լինել հուշանվերների օնլայն վաճառքը, սակայն թանգարանի տնօրենը նշեց, որ իրենք այդ համակարգը չունեն, բացի այդ՝ հիմա, երբ բնակչությունը կանգնած է ֆինանսական ծանր խնդիրների առաջ, վերջին բանը, որ մարդիկ կցանկանան գնել, հուշանվերն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի համոզմամբ՝ ստեղծված դժվարին իրավիճակում կա՛մ թանգարանների համար նախատեսված բյուջետային պետական հատկացումները պետք է ավելացվեն, կա՛մ թանգարաններն իրենք պետք է մտածեն արտաբյուջե ձևավորելու մասին. վերջինս թեև բարդ, բայց ցանկալի տարբերակ է: Փոխնախարարը նկատեց՝ եթե Հայաստանում ընդունված լիներ «Մեկենասության և հովանավորչության մասին օրենք», որի համաձայն մշակութային օջախներին հովանավորող գործարարները հարկային դաշտում որոշակի արտոնություններ ձեռք կբերեին, գուցե վերջիններս մտածեին, օրինակ, թանգարաններին աջակցելու մասին, իսկ առայժմ գործարարներից ակնկալիքներ ունենալն իրատեսական չէ:

Աննա Բաբաջանյան