Ամիրյանը չի պահել նախարարի իր խոսքը, նա պետք է վերադարձնի իմ գումարը, պատրաստ եմ հասնել մինչև ՄԻԵԴ. ռեժիսորը՝ քրեական գործի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

«Արմեն Ամիրյանը ոչ թե պահանջել և ստացել է, այլ չարաշահելով փոխվստահության մթնոլորտը՝ խնդրել է ինձնից 6.800.000 դրամ գումար ՝ 2017թ. Կաննի կինոփառատոնից հետո պարտադիր վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձրել: Այս մասին բաց նամակով տեղեկացրել եմ ընդհուպ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Դրանից հետո Ամիրյանը կրկին կանչել է ինձ իր մոտ, վկաների մասնակցությամբ նախարարի խոսք է տվել, որ կվերադարձնի գումարը, սակայն խոսքի տերը չի եղել և հրաժարական է տվել, գնացել է ԱՄՆ»,- Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Կինոռեժիսորը հավելեց՝ ինքը տվյալ գործում ներգրավված է որպես տուժող, ասինքն՝ արդեն ճանաչվել է տուժող կողմ:

Հովհաննես Գալստյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Արմեն Ամիրյանի օրոք. «Ամիրյանը պետք է գա, և այդ գումարը վերադարձնի, հետո արդեն դատարանով պետությանը կպարտադրվի «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ կատարել բոլոր պարտավորությունները: Իմ այս պայքարն արդեն երկուսուկես տարի է՝ շարունակվում է: Ես կես քայլ անգամ չեմ նահանջելու: Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում հնարավոր է նախկին նախարարին ներգրավել դատական գործի մեջ, բայց եթե Հայաստանում չհասնենք արդարության, գնալու ենք մինչև ՄԻԵԴ»,-եզրափակեց ռեժիսորը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ: Արձագանքի դեպքում մեկնաբանությունը կներկայացնենք ընթերցողին:

Աննա Բաբաջանյան