ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար

Լուրեր

30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:52
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել «ԶԻԼ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։

Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: