Եթե հովանավորներ էլ կարողանանք գտնել, չենք կարող սովի դեմն առնել. Վահան Թումասյանը՝ Գյումրիի աղքատ խավի խնդիրների մասին

Լուրեր

16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
16.06.2026 | 13:40
Ընդդիմությանը առաջարկում եմ մանդատները չվերցնել. ԱԺ-ի աշխատանքը չի տուժի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
16.06.2026 | 13:25
Կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է ցածր տոկոսներով վարկեր վերցնել․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:17
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը
16.06.2026 | 13:08
ԱԱ-2026․ Պայքարը սկսում են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց  ու տեղաշարժի սահմանափակման որոշումից հետո՝ բազմաթիվ ընտանիքներ կանգնել են սոցիալական լուրջ խնդիրների առջև: Կյանքն այս օրերին ավելի է բարդացել հատկապես Գյումրիի սոցիալապես անապահով, աղքատ թաղամասերի բնակիչների համար։

«Հիմա, ըստ էության, իրավիճակը դեռ չի խորացել: Աղքատ խավը մի կերպ գոյությունը պահպանելու, եթե չասենք՝ գոյությունը քարշ տալու տարբերակով ապրում էր, հիմա էլ շարունակում է այդպես ապրել: Իհարկե, տարբեր աջակցություններով՝ և՛ սննդի, և՛ հիգինեայի տեսքով օգնություն ամենածանր վիճակում գտնվող ընտանիքներին բաժանում ենք, տարբեր այլ նախաձեռնություններ էլ կան»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ այժմ ամենածանր վիճակում օրավարձով ապրողներն են. «Այդ ընտանիքները հիմնականում կա՛մ նպաստառու են, կա՛մ որոշ մասը նույնիսկ նպաստառու չէ՝ տարբեր պատճառներով: Նման ընտանիքները օրավարձով են ապրում և հիմա շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած՝ գոյատևման խնդիրների»:

Կորոնավիրուսի տարածումից Գյումրիի տնակային թաղամասերի բնակիչները զգուշանում են, սակայն նրանց առօրյայում շատ բան չի փոխվել:

«Որոշակի զգուշացում կա, բայց ինչ-որ տարբերություն նախորդ մեկուսացած կյանքից չկա, որովհետև նախկինում էլ էին իրենք մեկուսացած ապրում, հիմա էլ: Տարբերությունն այն է, որ հիմա դպրոցահասակ երեխաները դպրոց չեն հաճախում, տանն են։ Տնակային ավաններում ինչ-որ լուրջ փոփոխություն, տարբերություն չես նկատում։ Ես օրը առնվազն 8-10 ժամ անցկացնում եմ կա՛մ տնակային ավաններում, կա՛մ գյուղական համայքներում։ Գյուղերում էլ որևէ տարբերություն չես տեսնում»,- ասաց Վահան Թումասյանը։

«Շիրակ կենտրոնը», այլ նախաձեռնություններին զուգահեռ, շարունակում է օգնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: Վերջին օրերին կենտրոն դիմողների թիվը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ավելացել է, ինչը խնդրի առաջ է կանգեցրել կառույցին։

«Ձմռանը վառելափայտ էինք բաժանում՝ մասսայական ծրագիր էր, մարդիկ չեն կարող ցրտին դիմանալ: Մինչև պիտի շունչ քաշեինք, հիմա էլ սկսվեց այս խնդիրը։ Իրականում խնդրի առաջ ենք կանգնել, ամենածայրահեղներին գումարվել է նաև աղքատ խավը, որովհետև մենք կարողանում ենք օգնություն հասցնել միայն ծայրահեղ աղքատ, բազմազավակ ընտանիքներին: Բայց հիմա մասսայաբար բաժանել չենք կարող։ «Շիրակ կենտրոնի» բարեգործները, ծրագրերի հովանավորները դրսից են, և իրենք էլ լուրջ խնդիրներ ունեն, բնականաբար՝ ծրագրերը գնալով փոքրանում են։ Այս պահին ես չեմ կարող ակնկալել, որ կկարողանանք սնունդ ու հիգիենայի պարագաներ բաժանել 1-2 շաբաթ հետո»,- ասաց Վահան Թումասյանը։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ այս օրերին, կարծես, նորաձև է դարձել օգնություն ստանալը, դա էլ պատճառներից մեկն է, որ իրենց դիմողների թիվը շատացել է։

«Օրինակ՝ միայնակ տարեցները, որոնց կյանքում որևէ փոփոխություն չի եղել։ Իրենք  թոշակ-նպաստով էին ապրում, հիմա էլ են ապրում։ Բայց հիմա բողոքները շատ են, որովհետև միայնակ տարեցների մասին սկսել ենե շատ խոսել, օգնությունը ստանալը դարձել է մոդա։ Արդյունքում ընկել ենք կրակը»,- ասաց Թումասյանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, եթե այնպես ստացվի, որ կենտրոնը չկարողանա ֆինանսական միջոցներ գտնել, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքները կարող են նույնիսկ սովի առաջ կանգնել:

«Եթե մենք էլ չկարողանանք օգնել, ո՞նց պիտի ապրեն, ինչպե՞ս գոյատևեն։ Հիմա սահմանափակ ռեժիմ է, մարդիկ վախենում են ավտոբուսներով տեղափոխել, տարբեր խնդիրներ կան: Գարնանային աշխատանքների սկիզբ է, իսկ տնակային ավանների կանայք հիմնականում աշխատում էին սեզոնային կարտոֆիլի դաշտերում։ Այս պայմաններում, եթե նույնիսկ հովանավորներ կարողանանք գտնել և օգնել, չենք կարող սովի դեմն առնել»,- ասաց Վահան Թումասյանը։

Էմմա Չոբանյան