Ուսուցիչները համոզում են, ծնողները համակարգիչ են փնտրում, երեխաները հոգնում են. օնլայն պատուհանից ներս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Թեև Հայաստանում կառավարությունն այսօր փորձում է ներդնել ջանքեր՝ հեռավար կրթությունն արդյունավետ կազմակերպելու համար, այնուամենայնիվ, թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական առումով առկա են մի շարք որակական բացեր:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում նախ խոսեց տեխնիկական բացերի մասին: Նրա խոսքով՝ դրանք հիմնականում կապված են հասարակության անապահով խավերի համար ինտերնետի և տեխնիկական սարքավորումների հասանելիության հետ:

Տեխնիկական սարքավորումներից բացի՝ առկա է ինտերնետի հասանելիության խնդիրը: Մեր զրուցակիցը շեշտեց՝ հատկապես անապահով խավի ներկայացուցիչներից շատերին ինտերնետը կա՛մ հասանելի չէ, կամ նրանք ունակ չեն վճարել ինտերնետի վարձը: Հետևաբար պետությունը պետք է մտածի նրանց որևէ կերպ փոխհատուցելու մասին:

Ինչ վերաբերում է առցանց կրթությանն առնչվող մասնագիտական խնդիրներին, Նարեկ Մանուկյանի դիտարկմամբ՝ այս շրջանում ուսուցիչները ձգտում են ամեն կերպ հետ չմնալ ուսումնական ծրագրից, շարժվել ըստ դասացուցակի, սակայն դա հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում աշակերտների ու ուսուցիչների համար, ուստի նախարարությունը պետք է առաջարկի այնպիսի ձևաչափ, ըստ որի աշակերտները տանը ավելի շատ ինքնուրույն աշխատանք կկատարեն, իսկ առցանց հաղորդակցության միջոցով ուսուցիչները կիրականացնեն ուղղորդիչ և ամփոփիչ գործունեություն:

«Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ մի շարք ուսուցիչներ և դասախոսներ, որոնք մինչ այժմ չեն օգտագործել առցանց կրթությանը վերաբերող գործիքներ, նոր են սովորում տիրապետել դրանց: Շատ դեպքերում էլ ընտրված տեխնոլոգիաներն ընդամենը նպաստում են տեղեկատվության փոխանցմանը, ոչ ավելին: Քրիստինա Ծատուրյանի կարծիքով՝ թեև նախարարությունը փորձում է հաջող իրականացնել հեռավար կրթությունը Հայաստանում, հեռուստատեսության միջոցով կազմակերպել առցանց դասընթացներ, այնուամենայնիվ, որակական մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն:

Մեր զրուցակցի խոսքով, օրինակ, բուհերին ուսումնառության կառավարման համակարգեր են պետք: Իհարկե, որոշ բուհեր ունեն այդպիսի հարթակներ, որոնք ներդրվել էին ավելի վաղ, բայց քանի որ բուհերի զգալի մասը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարևորել այդպիսի համակարգերի ներդրումը, հետևաբար դասախոսներն էլ համապատասխան վերապատրաստում չեն անցել:

Իզաբելլա Աբգարյանը դասավանդում է ֆրանսերեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նա մինչև Հայաստանում արտակարգ դրության հաստատումն էլ իր ուսանողների հետ աշխատել է առցանց, ուստի համեմատաբար քիչ խնդիրների է բախվել այս օրերին: Հիմնական խնդիրը վերաբերում է կապի որակին: Դասախոսն ուսանողների հետ շփվում է մեսենջերի և խմբերում ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով: Նրա խոսքով՝ առկա է խնդիր տղա ուսանողների պատասխանատվության ցածր զգացումի հետ:

Տարրական դասարանների դասվար Անժելա Մանասյանը նկատում է՝ նույնիսկ երբ աշակերտին հասանելի են տեխնիկական սարքավորումներն ու ինտենետը, շատ դեպքերում նրանք չունեն տեխնիկայից օգտվելու համապատասխան հմտություններ: Ուսուցչուհու համոզմամբ՝ այս օրերին ավելի է ամրապնդվել աշակերտ-ծնող-ուսուցիչ կապը: Նրա խոսքով՝ ուսուցիչները պետք է ջանքեր ներդնեն, որպեսզի երեխաները օնլայն դասընթացի ժամանակ չձանձրանան: Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ դպրոցներում և բուհերում մեծ մասամբ տեղի է ունենում իրավիճակային, այսրոպեական կառավարում, ուստի նախարարությունը պետք է ռազմավարական ծրագրեր մշակի՝ առցանց կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Աննա Բաբաջանյան