Ուիմբլդոնը պաշտոնապես չեղարկվեց 1945 թվականից ի վեր առաջին անգամ
Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ուիմբլդոնը, պաշտոնապես չեղարկվեց. այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մրցաշարի չեղարկումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ըստ նախնական ծրագրի, այն պետք է մեկնարկեր հունիսի 28-ին և եզրափակվեր հուլիսի 11-ին: