Կա ֆորսմաժորային իրավիճակ․ չի բացառվում 2-րդ փուլում չկարողանանք դիտորդություն անել․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ընտրություններում մարտի 31-ին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն առայժմ որոշում չունի՝ ընտրությունների երկրորդ փուլում դիտորդություն կիրականացնի՞, թե՞ ոչ։ Այս մասին հայտնեց կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Արցախում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կա ֆորսմաժորային իրավիճակ, Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, կարանտին է, որը օր օրի, հասկանալի պատճառներով, խստացվում է։ Մեզ համար արդեն մարտի 31-ին դիտորդություն իրականացնելը դժվար էր, նաև կազմակերպչական առումով՝ շատ դիտորդներ ուղղակի հրաժարվում էին և չէին գալիս։ Բոլոր դիտորդներն անցան կորոնավիրուսի թեստ, ինչը թե՛ ծանրաբեռնվածություն է դիտորդական առաքելության վրա, թե՛ առողջապահական համակարգի վրա, ամեն դեպքում՝ քանի հոգու թեստավորում կազմակերպելն էլ հեշտ չէ։ Մենք այս հարցը պետք է քննարկենք, և դրա հետ կապված չունենք լիարժեք լուծում։ Կայացած ընտրություններին դիտորդություն անել-չանելը թիմում լուրջ, ծանր քննարկումների առարկա էր դարձել, 2-րդ փուլի համար առայժմ որոշում չունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: