Խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը. Արցախի «Արդարություն» կուսակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
31.03.2020 | 15:34Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը հայտարարել է, որ խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը, ինչպես նաև լուսանկարներ հրապարակել:
«Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում ժամը 11։30-ի դրությամբ կնիքված չեն եղել քվեատուփերը։ Խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը։ Տեղի է ունեցել հանցագործություն»,- ասվում է հայտարարությունում։