Վիտալի Բալասանյանի կուսակցության ահազանգը՝ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները
Քաղաքականություն
31.03.2020 | 11:13Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կենտրոնական շտաբը հայտարարություն է տարածել, նշելով՝ ստանում են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները։
Կուսակցության ունեցած տեղեկություններով՝ դա արձանագրվել թե՛ Ստեփանակերտում, թե՛ Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում` անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խախտումները վերացնելու նխատակով»,- նշված է Վիտալի Բալասանյանի կուսակցության հայտարարությունում։