Արցախի նախագահի թեկնածուներն այսօր ուղիղ եթերում կբանավիճեն

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր վերջին օրն է, որ Արցախի նախագահի թեկնածուներն ու կուսակցությունները կկարողանան քարոզարշավ անցկացնել. վաղը լռության օր է, իսկ մարտի 31-ին արցախցիները 14 թեկնածուից կընտրեն նախագահ, ինչպես նաև 12 քաղաքական ուժերից կձևավորեն նոր խորհրդարան։

Այսօր երեկոյան 22:00-ին Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կբանավիճեն նախագահի թեկնածուները։ Սա օրենքի պահանջն է պետական հեռուստաընկերությանը: Թեկնածուներից բանավեճի հրավերը մերժել է «Նոր Արցախ» դաշինքի ղեկավար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը: Նա պարզաբանել է, որ հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և հազիվ թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների՝ առավել հանրայնացմանը:

«Բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։ Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։

Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճը կտևի 90 րոպե, և բացառիկ դեպքում ընդամենը 5 րոպե հնարավոր կլինի ավելացնել։ Բանավեճը բաղկացած է լինելու երեք փուլից. ներածական խոսքին կհաջորդի բուն բանավեճը՝ երկուական հարց տալու իրավունքով թեկնածուներից յուրաքանչյուրին։ Իսկ բանավեճը կեզրափակվի ժողովրդին ուղղված ուղերձներով։

Նախկինում Արցախի Հանրային հեռուստատեսությունը երբեք նման ձևաչափով բանավեճ չի կազմակերպել։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանն ասել է, որ տեխնիկական դժվարություների են հանդիպել, որոնք, սակայն, հարթվել են:

«Մեր տաղավարային պայմաններում է այն իրականացվելու, պետք է խնդրենք, որ թեկնածուների ընտրազանգվածն ու հեռուստադիտողները շատ խիստ չդատեն, քանի որ մեր ստուդիան հարմարեցված չէ նման հեռուստանախագիծ իրականացնելու համար, բայց անելու ենք ավելին»,- ասել է նա։

Տեղեկացնենք նաև, որ Արցախի նախագահի թեկնածուների մասնակցությամբ հեռուստաբանավեճին ուղիղ եթերում հնարավոր է հետևել նաև Factor TV-ի Facebook-ի էջում և Youtube-ի ալիքում։

Ռոբերտ Անանյան