Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու  դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ Factor.am-ի հրապարակումից հետո եղել է նաև ահազանգ ՄԻՊ-ին

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։

«Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։

Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ քաղաքացու խոշտանգման ահազանգի մասին երեկ գրել էր Factor.am-ը։

Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանի փաստաբանը ներկայացրել էր, թե ինչպես են քաղաքացուն խոշտանգել ոստիկանության Մալաթիայի բաժնում։ «Քարշ տալով տանում են մեքենա, իսկ մեքենայի մեջ էլ ծեծելով, տշելով տանում են Մալաթիայի բաժին: Տանում են այն մեքենայով, որով եկել էր դեղատուն: Տեսանյութ կա, տեսել եմ, թե ինչպես է ոստիկանը ծունկը դնում կոկորդին և ծեծում տղային: Տիգրանն էլ անկանոն շարժումներ է անում, ինչի հետևանքով խփել է, ոստիկանի աչքը ճղվել է: Բաժնի դեմը տղայի մազերից քաշում ու տշում են, չեն ծեծել, քացով տշել են: Ուշքը երկու անգամ գնացել է, ոտքերով կանգնում են դեմքին ու սկսում են թռվռալ, թքում են բերնին, ուզում են կոխեն զուգարան: Ոստիկաններից մեկն ասում է, որ սրան պետք չի ծեծել, պետք է ստորացնել, հլը բերեք՝ տանենք զուգարան: Այո՛, նա խմած է եղել, բայց քրեականի պետը մաքուր սպիրտը բերել է ու լցրել էս տղու գլխին, ասել են՝ ախտահանվի, ա՛յ վիրուս: Տիգրանը գոռացել է, որ խեղդվում է: Բաժնի պետն է եկել ու սկսել է հայհոյել»,- պատմել էր փաստաբանը: