«Թքել են բերանին, կանգնել են դեմքին, ասել են՝ կոխեք զուգարան, որ ստորացնենք». փաստաբանը պնդում է՝ պաշտպանյալին այսօր Մալաթիայի ոստիկանությունում խոշտանգել են. պարզաբանում է նաև Ոստիկանությունը

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Քիչ առաջ Factor.am-ի խմբագրություն է ահազանգել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գևորգ Կարապետյանը և տեղեկացրել, որ մարտի 27-ի գիշերը ժամը 4:00-ի սահմաններում Օհանովի փողոցի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում քաղաքացիական հագուստով ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորը՝ Տիգրան Կարապետյանին:

Գևորգ Կարապետյանի փոխանցմամբ՝ եղբայրը նշյալ ժամին գնացել է դեղատուն՝ մանկահասակ երեխայի համար դեղ գնելու: Տիգրան Կարապետյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, մեքենան վարել է արագ, չի ունեցել անձը հաստատող և տեղաշարժման համար նախատեսված փաստաթղթեր: «Տունը հաց են կերել, երեխան իրեն լավ չի զգացել, մեքենան արագ է քշել: Իջել է, երկու հոգի քաղաքացիական հագուստով մոտեցել են և ասել. «Ինչու՞ ես ավտոն արագ քշում, արա՛»: Չեն ներկայացել, որ ոստիկաններ են: Եղբայրս էլ ասել է՝ «արան դուք եք», մտցրել են մեքենան ու սկսել են ծեծել: Ծեծելով մինչև բաժին են տարել»,- պատմեց մեզ ահազանգած քաղաքացին:

Տիգրան Կարապետյանին բերման են ենթարկել Ոստիկանության Մալաթիայի բաժին: Այժմ գտնվում է ձերբակալվածների պահվան վայրում: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է եղբայրը՝ Տիգրան Կարապետյանը, այս օրերին առանց անհրաժեշտ փաստաթղթերի և գինովցած վարել ավտոմեքենան, Գևորգ Կարապետյանն ասաց. «Ձեր թվարկած փաստաթղթերը չի ունեցել, երեխան վատ է եղել, միանգամից նստել է մեքենան, գնացել, ոչ մի բան չի վերցրել: Մի երկու բաժակ էլ խմած է եղել, բայց դե՝ երեխան այդ ժամին լացել է, ի՞նչ աներ»:

Տիգրան Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին «ծեծելով, տշելով» տարել են ոստիկանության բաժին:

«Քարշ տալով տանում են մեքենա, իսկ մեքենայի մեջ էլ ծեծելով, տշելով տանում են Մալաթիայի բաժին: Տանում են այն մեքենայով, որով եկել էր դեղատուն: Տեսանյութ կա, տեսել եմ, թե ինչպես է ոստիկանը ծունկը դնում կոկորդին և ծեծում տղային: Տիգրանն էլ անկանոն շարժումներ է անում, ինչի հետևանքով խփել է, ոստիկանի աչքը ճղվել է: Բաժնի դեմը տղայի մազերից քաշում ու տշում են, չեն ծեծել, քացով տշել են: Ուշքը երկու անգամ գնացել է, ոտքերով կանգնում են դեմքին ու սկսում են թռվռալ, թքում են բերնին, ուզում են կոխեն զուգարան: Ոստիկաններից մեկն ասում է, որ սրան պետք չի ծեծել, պետք է ստորացնել, հլը բերեք՝ տանենք զուգարան: Այո՛, նա խմած է եղել, բայց քրեականի պետը մաքուր սպիրտը բերել է ու լցրել էս տղու գլխին, ասել են՝ ախտահանվի, ա՛յ վիրուս: Տիգրանը գոռացել է, որ խեղդվում է: Բաժնի պետն է եկել ու սկսել է հայհոյել»,- պատմեց փաստաբանը: Նրա պնդմամբ՝ Ոստիկանությունում դիտավորյալ դատաբժշկական փորձաքննությունը հետաձգել են մինչ երկուշաբթի, որպեսզի Տիգրանի դեմքի վնասվածքներն անցնեն:

Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Տիգրան Կարապետյանն այժմ կասկածյալի կարգավիճակ ունի, երկուշաբթի օրը դատական նիստ է կայանալու, որպեսզի կալանավորումն ընտրվի որպես խափանման միջոց: Փաստաբանը նշեց, որ դեպքին ներկա է եղել նաև Տիգրանի ընկերը, որը ևս մարմնական վնասվածքներ է ստացել, բայց, ըստ փաստաբանի, ոստիկանները կարողացել են նրան ճնշել և այլ ցուցմունք ստանալ: Վերջինս այժմ ազատության մեջ է:

Factor.am-ը կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Ոստիկանություն, որի լրատվական վարչությունից փոխանցեցին հետևյալը. «Մարտի 27-ին ժամը 5-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5:25-ին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Կատարվում է նախաքննություն»:

Նարեկ Կիրակոսյան