Կորոնավիրուսը 24 երկրում ընտրությունների հետաձգման պատճառ է դարձել

Լուրեր

21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
Բոլորը

COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով շատ երկրներ ստիպված են եղել կտրուկ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ չեղարկել ընտրությունները: Զանգվածային հավաքների սահմանափակման և ինքնամեկուսացման պահանջով պայմանավորված՝ բազմաթիվ ընտրություններ են հետաձգվել:

Ժողովրդավար ընտրությունների եվրոպական հարթակի անդամ OPORA քաղաքացիական միավորումը ստեղծել է ինֆոգրաֆիկ քարտեզ, որտեղ ներկայացված են 2020-ի մարտին և հաջորդ շաբաթներին նախատեսված, բայց անորոշ ժամանակով հետաձգված ընտրությունները։

Դրանց թվում են Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, Ղրղզստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի, Պերուի, Պարագվայի, Մալդիվների, Բրազիլիայի և Կոլումբիայի տեղական ընտրությունները, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թունիսի և Արգենտինայի ավագանու ընտրությունները, ԱՄՆ-ի նախնական նախագահական ընտրությունները և մի քանի նահանգներում տեղական ընտրությունները, Մակեդոնիայի, Սերբիայի, Շրի Լանկայի և Իրանի խորհրդարանական ընտրությունները, Չեխիայի և Նիգերիայի սենատորական ընտրություները, Բոլիվիայի ընդհանուր ընտրությունները, ինչպես նաև Ռուսաստանի, Չիլիի և Իտալիայի հանրաքվեները։

Տվյալները վերցված են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամից, որը վերլուծում է երկրների արձագանքը կորոնավիրուսի համավարակին:

Նելլի Մելքոնյան