Վրաստանից ՀՀ 23 քաղաքացի ևս տեղափոխվում է հայրենիք. դեսպանատուն
Քաղաքականություն
27.03.2020 | 16:45Վրաստանում ՀՀ դեսպանատունը կազմակերպել է Հայաստանի քաղաքացիների հերթական խմբի մեկնումը հայրենիք: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։