Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում․ թուրքական կողմն ունի 8 կորուստ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջան Հյուսիսային Իրաքից ներթափանցած քուրդ զինյալների և տեղի թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գրոհայինների հետ  բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից։  Քուրդ զինյալներն ունեցել են 5 կորուստ. փոխանցում է ermenihaber-ը:

Աղբյուրը նշում է, որ  դեպքից հետո  Թուրքիայի ուժայինները ռազմական ուղղաթիռի աջակցությամբ լայնամասշտաբ օպերացիա են սկսել գրոհայիններին հայտնաբերելու համար։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է այն, ինչ տեղի է ունեցել սահմանին:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը: