«Սպայկան» ջերմաչափերի խնդիր ունի. տնօրենը չի բացառում, որ աշխատանքները կդադարեցնեն

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

«Սպայկա» միրրգ-բանջարեղեն արտահանող խորոշ ընկերությունը ջերմաչափերի խնդիր ունի. այս մասին  Factor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ինչպես են ապահովում աշխատակիցների անվտանգությունը: Տնօրենի փոխանցմամբ՝ «Սպայկան» ունի երկու հազար աշխատակից:

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Պարոն Բաղդասարյան, «Սպայկա» ընկերությունն արտակարգ դրության պայմաններում աշխատանքներն ինչպե՞ս  է կազմակերպում:

-Արտակարգ ռեժիմով ենք աշխատում: Փորձում ենք հարմարվել այս նոր իրավիճակին, քանի որ մեր գործունեությունը միայն Հայաստանում առկա իրավիճակով պայմանավորված չէ, նաև հաշվի ենք առնում  այլ երկրներում փոփոխվող կարգավորումները:

Իսկ մթերումներ իրականացնու՞մ եք:

-Այս շրջանում բանջարեղեն ենք մթերում, որոնք գյուղացիները պահում են սառնարաններում: Այս տարի գները Հայաստանում բավականին բարձր են, հատկապես հիմա պահանջարկն ավելի շատ է, դրա համար արտահանման խնդիր չկա:

Իսկ պարետատնից ստացե՞լ եք զգուշացում, որ ինչոր տեսակի միրգբանջարեղեն չարտահանեք կամ քիչ քանակությամբ արտահանեք:

-Այս պահին նման զգուշացում չկա:

Ընկերության աշխատակիցների անվտանգությունն ինչպե՞ս եք ապահովում:

-Մեր ընկերությունը միշտ հատուկ պայմաններում է աշխատել, որովհետև մեր մոտ ջերմոցների  բույսերն արտաքին  աշխարհի միջավայրից  կտրված են աճում  և եթե ինչ-որ հիվանդություն է թափանցում, դրա դեմ պայքարելը շատ դժվար է: Այդ իսկ պատճառով հակահամաճարակային վիճակը միշտ բարձր է: Մեր աշխատակիցները հիգենիայի այդ կանոններին շատ լավ են տիրապետում: Հաշվի ենք առել նաև այս պահի պահանջները,  ինչը կատարվում է: Նաև որոշ փոփոխություններ ենք ունեցել, որ աշխատակիցները միմյանց հետ քիչ շփվեն, թե հանդերձարանում, թե ընդմիջումներին: Ստուգումներ ենք անում, որ  ինչ-որ ախտանիշներ լինելու դեպքում դիմեն բժշկի:

Ամեն օր ջերմաչափումներ իրականացնու՞մ եք:

-Հնարավորությունների սահմաններում: Իրականում խնդիր կա, քանի որ այդ դիստանցիոն ջերմաչափերը հասանելի չեն, այս պահին շուկայում չկան: Փորձում ենք  նաև մենք ներկրել, դրա մեջ մասնագիտացված ընկերություններին հարցում ենք արել, որ լինելու դեպքում մեզ էլ տրամադրեն:

Իսկ կա՞ն աշխատակիցներ, ովքեր այս շրջանում ցանկանում են չգալ աշխատանքի:

-Ուզելու հարց դրած չի: Հնարավորությունը տրված է, եթե ցանկանում են հեռահար իրականացնել: Կան աշխատանքի տեսակներ, որ պարտադիր պետք է տեղում լինի, որովհետև կան գործընթացներ, որոնք հեռահար չի կարող իրականացվել: Օրինակ վարորդը ո՞նց հեռահար աշխատի, պետք է մեքենա վարի:

Արդեն հաշվարկներ ունե՞ք, թե այս վիրուսով պայմանավորված՝ ի՞նչ վնասներ եք կրելու:

-Հիմնական ռիսկն այն է, որ լոգիստիկ շարժը կարող է խաթարվի կամ սահմանափակվի՝ մեզնից կախված գործոններով, քանի որ շղթայական նաև մեր վրա է ազդելու: Հիմա վնասի հստակ չափ դժվար է ասել, բայց որ վնաս է տալու՝ դա միանշանակ:

Հնարավո՞ր է, որ «Սպայկան» ինչոր շրջանում դադարեցնի իր աշխատանքերը:

-Բնականաբար, ոչ մի տեսակի սցենար չի կարելի բացառել, մենք փորձում ենք օպտիմալ աշխատանք կատարել որքան որ հնարավոր է:

 

Նարեկ Կիրակոսյան