Մանվել Գրիգորյանի ընտանիքը փակել է Ակնալիճ տանող ճանապարհը. փաստաբանը պատճառներ է նշում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները հողաշերտով փակել են Ակնալիճ համայնքում իրենց պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքի ավտոճանապարհը: Այս մասին Factor.am-ին ահազանգեցին տեղի բնակիչները՝ նշելով, որ չեն կարողանում երեկվանից տարածք մուտք գործել:

Մեզ դիմած բնակիչները նշեցին, որ իշխանափոխությունից հետո, երբ հայտնի է դարձել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը պետությանը նվիրելու փաստը, այն հասանելի է դարձել բնակիչներին: Գյուղացիները կարողացել են այնտեղ գտնվող ջրամբարներից ձուկ որսալ, իսկ մարգագետիններում խոշոր եղջերավորներին արածեցնել:

Այժմ, մեզ փոխանցված լուսանկարների համաձայն, կալվածքի ավտոճանապարհները փակված են հողաթմբերով և քարերով: Բնակիչներն ասում են, որ թեև ոտքով կարող են հասնել ջրամբարների մոտ, սակայն պետք է մեկ կիլոմետր քայլեն:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ճանապարհը փակվել է հողաթմբերով: Սակայն, փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանները փակել են միայն ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհը, ինչի համար պատճառներ են ունեցել:

«Քաղաքացիների համար ճանապարհը բաց է, այս պահին էլ այնտեղ անասունների են արածեցնում: Տարածքը որպես սեփականություն փակված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են մեքենայով մտնել այդ տարածք: Պատճառն այն է, որ բարբարոսաբար գողանում են այնտեղի կոմունիկացիաները: Այդ տարածքում կան էկզոտիկ կենդանատեսակներ, իսկ երբ հայտարարվեց, որ հանձնվելու է պետությանը, քաղաքացիները սկսեցին անօրինական մուտք գործել տարածք և գողություն անել: Սա է եղել պատճառը, որ սեփականատիրոջ կողմից փակվել են ավտոճանապարհները, բայց քաղաքացիների համար բաց է, նրանց համար առանձին մուտք կա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Նշենք, որ տարածքում առկա են առանձնատներ, այգիներ, հանգստյան գոտիներ, տարբեր կենդանիների համար նախատեսված վանդակներ, ձիարշավարան, լճակներ:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առայժմ Մանվել Գրիգորյանի գույքը չի պետականացվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Գրիգորյանը կալանքից ազատվել էր առողջական խնդիրների պատճառով: Որոշ ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո, նա հրաժարվել էր բժշկական ծառայութուններից և տուն գնացել, սակայն, ինչպես տեղեկանում ենք հիվանդանոցից, նրա վիճակը վատացել էր և հետ էր վերադարձել։

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունին Factor.am-ին մի քանի օր առաջ ասել էր, որ այս դեպքից հետո մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո Մանվել Գրիգորյանը կրկին հրաժարվել է բժշկական ծառայություններից:

«Նա գրեց, որ տեղեկացված է հնարավոր վտանգների մասին, ասաց, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ հիվանդանոցում է, էլ չի դիմանում, ուզում է գնալ: Իր կինը, բարեկամներն էլ տեղյակ են, մենք այլևս իրավունք չունեինք նրան հիվանդանոցում պահել»,- ասել էր ԲԿ-ի տնօրենը:

Նարեկ Կիրակոսյան