Կորոնավիրուսով վարակված հիվանդներից 11-ը թոքաբորբ ունի, 3-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողներն անցել են ռենտգեն հետազոտություն և կա հաստատված թոքաբորբի 11 դեպք: Նրանցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա: Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնում: Նա տեղեկացրեց, որ բժիշկնեը 24 ժամյա ռեժիմով նրանց վերահսկողության տակ են պահում: