Թուրքիայի ԶՈՒ-ն Նախիջևանում կենսական կարևորության առաջադրանք է կատարում. ռազմական փորձագետ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ստամբուլում գործող «Տնտեսության և արտաքին քաղաքականության ուսումնասիրություների կենտրոնի» ռազմական փորձագետ Ջան Քասափօղլուն անդրադարձել է  թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-Ադրբեջան. Պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում փորձագետը նշում է, որ ռեալպոլիտիկի կանոններով հնարավոր չէ բացատրել  Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը: Նրա բնորոշմամբ՝ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որը փոխելու  է Հարավային Կովկասի ռազմավարական հավասարակշռությունը:

Թուրք մասնագետը երկու երկրների ռազմական համագործակցության 3 կարևոր բաղադրիչի վրա է ուշադրություն հրավիրում.

1. Իրավական մասը: Այն հիմվում է 2 կարևոր փաստաթղթի վրա: Առաջինը 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք ապահովում են Ադրբեջանի զինվորականների կրթությունը Թուրքիայում: Երկրորդը, որը ըստ փորձագետի, շատ ավելի կարևոր է՝ 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիրն» է:

Հոդվածագրի գնահատմամբ՝ այս պայմանագիրը թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի: Քասափօղլուն այս պայմանագրից առաձնացնում է 2 կարևոր կետ: 2-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն կիրականացնեն: 7-րդ հոդվածով նախատեսվում է երկու երկրների ԶՈՒ-երի միջև իրականացնել հրամանատարական հսկողություն եւ ուժային կառույցի համակարգում:

2. Համատեղ զորավորժություններ: Այստեղ հոդվածի հեղինակն անդրադառնում է վերջին մի քանի տարիներին երկու երկրների ԶՈՒ-երի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ դրանք համակարգելու, պլանավորելու, տեսական և մարտավարական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորություն են տալիս: Փորձագետը երկկողմ զորավարժություններից հատկապես առանձնացրել է օդային ուժերի «Tur-Az Kartalı» և «Tur-Az Şahini» զորավարժությունները:

3. Նախիջևան: Քասափօղլուն ընդգծել է, թե որքան կարևոր է Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումներին աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը:  Ըստ հոդվածի հեղինակի՝ Նախիջևանում գտնվող ստորաբաժանումներն Ադրբեջանի պաշտանության հարցում չափազանց կարևոր դերակատարում ունեն, քանի որ ցանկացած բախման դեպքում կկարողանան Հայաստանի ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրել և ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը: Սա նշանակում է, որ հակամարտության հիմնական ճակատում հայկական ուժերին անհրաժեշտ մատակարարում հասցնելը և պահեստազորի օժանդակությունը կխափանվի:

«Այս իսկ պատճառով Բաքվի համար Նախիջևանում տեղակայված ուժերը կենսական նշանակություն ունեն: Ահա, այս տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներին մարտական պատրաստություն, լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու և այլ կարևոր կարիքներ հոգալու տեսանկյունից Թուրքիայի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը կենսական կարևորության առաջադրանք է կատարում: Բացի այդ 2017 թվականի հունիսին Նախիջևանում մոտ 5 հազար զինվորականի մասնակցությամբ անցկացված թուրք-ադրբեջանական զորավորժությունները շատ կարևոր էին ինչպես քաղաքական ուղերձ հղելու, այնպես էլ համատեղ գործողությունների հմտությունը բարձրացնելու տեսանկյունից»-եզրափակել է ռազմական փորձագետը: