Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել. ՄԻՊ

Լուրեր

27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակին, առաձին դեպքերում մարդկանց անհանդուրժողականությանը, անձնական կյանքը թիրախավորելուն ու բռնության կոչերին: Ինչպես գիտենք, Էջմիածնի հայտնի պատմությունից հետո կինը, որը թաքցրել էր հիվանդության փաստը, մասնակցել որդու նշանադրության արարողությանը եւ մեծ թվով մարդկանց վարակել, հատկապես սոցիալական ցանցերում բուռն քննադատությունների է արժանանում՝ հաճախ անվայելուչ արտահայտություններով ու մեկնաբաննություններով: ՄԻՊ-ը մանրամասնել է նաեւ գործատու աշխատող հարաբերությունների որոշակի նրբություններ եւ հանդես եկել կոչով:

– Պարոն Թաթոյաննոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում արդեն տեւական ժամանակ է քննադատում ու վիրավորական արտահայտություններ են հնչեցնում  էջմիածինցի կնոջ հասցեինԲացի ավելի վաղ արված հայտարարությունիցոր ՄԻՊը դատապարտում է ու կոչ անում հանդուրժողականություն դրսեւորելորեւէ այլ միջոցառում իրականացնելու իրավասություն ունե՞քՎարույթ իրականացվե՞լ է կամ ոստիկանություն փոխանցվե՞լ է:

– Մեր երկիրը գտնվում է շատ պատասխանատու ժամանակահատվածում եւ գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որը պահանջում է բոլորիս համախմբվածությունն ու համերաշության մթնոլորտում բոլոր պրոցեսների ապահովումը: Եվ այս պայմաններում՝ արժանապատվության հաշվին, անձնական ու ընտանեկան կյանքի հանգամանքները թիրախավորելն ու վիրավորանքի առարկա դարձնելը մեզ ոչինչ չի տա:

Էջմիածնի կնոջ դեպքին ես նաեւ այդ տեսանկյունից էի անդրադարձել: Հատկապես անձնական կյանքի այն հանգամանքները, այն ձեւը, որով քննարկվում է նրա հետ կապված դեպքը, իհարկե՝ ընդունելի չէ. բացի այն, որ մենք մարդուն, նրա հարազատներին ենք վիրավորում, բացասաբար ենք ազդում նաեւ ստեղծված իրավիճակի վրա: Հիմա դեպքը ստացվել է, ցավոք սրտի այդպես է եղել եւ եթե դա թողնենք ու կանխարգելման աշխատանքների փոխարեն ընկնենք իրար վիրավորելու ու վիճակն  էլ ավելի սրելու հետեւից, միայն կտուժենք: Մեր մոնիթորինգի արդյունքում հասկացանք, որ թիրախավորվում է կոնկրետ մարդ, ինչը կարծես թե լայն տարածում էր ստանում, անմիջապես պարզ էր, որ պետք է քայլեր ձեռնարկել, այսինքն՝ կոչով հանդես գալ: Մեզ մոտ ուսումնասիրություններ են կատարվում եւ ես իմ նախաձեռնությամբ եմ զանգել Էջմիածնի քաղաքապետին, քննարկել այդ հարցը, փորձել հասկանալ այնտեղի իրավիճակը: Լսելով քաղաքապետի մոտեցումներն ու դիտարկումները, ապա հայտարարություն եմ տարածել: Մեր նպատակն է կանխել այս դեպքը, որպեսզի սա նաեւ ազդեցություն ունենա հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու: Պետք է նշեմ, որ այդ կինը կամ իր ընտանիքի անդամները մեզ չեն դիմել, բայց եթե դիմում լինի, կամ կոնկրետ մտահոգություններ, մենք բնականաբար դա էլ կդիտարենք եւ ոստիկանությանը կփոխանցենք: Այստեղ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարց էլ կա, եթե մենք տեսնենք, որ օրինակ դիմել են իրավապահ մարմնին եւ նա ոչինչ չի անում՝ կմիջամտենք: Բայց այս փուլում ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ գործընթացի մեջ մտել, դեռ մոնիթորինգ ենք իրականացնում:

– Մոնիթորինգն ինչ նպատակ է հետապնդում:

– Դե մենք ընդհանուր սոցիալական ցանցի մոնիթորինգ ենք իրականացնում, որը հիմա ավելի ինտենսիվ ձեւով է արվում: Նպատակն է հասկանալ, թե այդ վիրավորանքի աստիճանը կամ կոնկրետ մարդու թիրախավորումն ինչ ծավալների է հասնում: Օրինակ, եթե նկատենք, որ կա մարդու կյանքին կամ առողջությանն ուղղված  սպառնալիք, մենք համապատասխան գործողություն իրականացնենք, եթե պարզապես անհանդուրժողականության աստիճանն է բարձր, ապա այս դեպքում կոչով հանդես գանք:  Այս դեպքում հատկապես հետեւում ենք արժանապատվութունը վիրավորող արտահայտություններին եւ աշխատում կանխարգելել հենց դրանք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: