«Մեր ազգն էսպիսի՞ բաներ է տեսել». Սերգեյ Դանիելյանը խուճապ չի նկատում

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված խուճապ չեմ նկատում: Օրերս Միացյալ Նահանգներում էի, և կարող եմ ասել, որ այնտեղ ավելի մեծ էր տագնապը: Մեր ազգն էսպիսի՞ բաներ է տեսել…»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին պետք է հնարավորինս սատարել իշխանություններին. «Ասում են, որ, օրինակ, եթե Իտալիայի հետ սահմանը ժամանակին փակեին, լավ կլիներ…Ունենք այն, ինչ ունենք: Եթե նույնիսկ արվել են սխալներ, կարծում եմ, միտումնավոր չեն արվել»:

Դերասանը կոչ արեց՝ կարիք չկա թիրախավորելու նաև միմյանց. եթե որևէ մեկն ակամայից դարձել է վարակակիր, չի կարելի նրան հոգեբանական ծանր վիճակի հասցնել: Սերգեյ Դանիելյանը շեշտեց՝ չի զարմանա, եթե այս օրերին նախորդ իշխանությունների ներկայացուցիչները փորձեն քաղաքական դիվիդենտներ շահել:

«Լսել եմ, որ մանկապարտեզներում պահեստավորված սնունդը տրամադրվելու է անապահով ընտանիքներին. նախորդների օրոք այսպիսի բան հնարավոր չէր, պարզապես կգողանային այդ սնունդը»,- ասաց նա:

Ի դեպ, դերասանը հիմա ինքնամեկուսացվել է, հաճախ լինում է գյուղում, զբաղվում է տնտեսությամբ և տան գործերով:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 102 դեպք: «Հիմա վարակվածների թիվը 102 է, բայց կա առանձնահատկություն: Այս 102 հոգու 75 տոկոսը երկու աղբյուրից են՝ առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ են, երկորդը՝ արտադրամասի հետ կապված»,- «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

Աննա Բաբաջանյան