Արտակարգ դրության պայմաններում «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների և խմբավարների առողջությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու «Արմաթ» նախագծի համակարգող թիմը կայացրել են որոշում, ըստ որի մինչև ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։

«Դեռ մարտի 13-ից Հայաստանի մարզերի (այդ թվում` Արցախի), ինչպես նաև Ջավախքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեծ մասն անցել են հեռավար ուսուցման։ Խմբավարներին տրամադրվել է հեռավար ուսուցման ձեռնարկ։ Նպատակն է ապահովել աշակերտների ու խմբավարների առողջության անվտանգությունը և անխափան ուսումնական գործընթացը։

«Հեռավար ուսուցումն «Արմաթում» երկու կարևոր առաքելություն ունի։ Առաջինը պանդեմիայի ժամանակ ուսուցման անընդհատության ապահովումն է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններում հաճախ աշխատում են, կիրառելով հենց հեռահար գործիքներ, և այժմ մեր սաներին հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների օգտագործմանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթում դասավանդում ենք ծրագրավորման հիմունքներ, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում ու տպագրություն, աշխատանք հաստոցներով։ Հեռավար ուսուցման պայմաններում աշխատանքներ են տարվում հիմնականում ծրագրավորման հիմունքների ու մոդելավորման ուղղությամբ. այն ամենը, ինչ հնարավոր է կազմակերպել հեռահար կերպով։ Խմբավարներին տրամադրված ուղեցույցի մեջ ներառել ենք հավելվածների ու այլ անհրաժեշտ գործիքների ցանկ, որոնցով կարելի է իրականացնլ ուսուցումը, այդ թվում՝ «Արմաթի» պաշտոնական կայքէջը,  սակայն խմբավարին տրված է հնարավորություն՝ ընտրելու գործընթացի կազմակերպման իրեն հարմար միջոցը», – հավելեց «Արմաթ» կրթական ծրագրի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Հիշեցնենք, որ  այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն»: