Մոսկվայի փոխքաղաքապետը հերքել է ՌԴ մայրաքաղաքը կարանտինային գոտու վերածելու լուրը

Լուրեր

10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի, գրում է «Վեդոմոստին»:

«Տեղեկությունները կեղծ են: Խնդրում եմ առաջնորդվել օպերատիվ շտաբի պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ, մայրաքաղաքային օպերատիվ շտաբի ղեկավար Անաստասիա Ռակովան:

Ավելի վաղ «Վեդոմոստին» լուր էր հրապարակել այն մասին, որ Մոսկվայում, հնարավոր է, առաջիկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանվի և դադարեցվի հանրային տրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի աշխատանքը, իսկ քաղաքը փակվի մուտքի համար: Մայրաքաղաքային իշխանությունների նման մտադրության մասին պարբերականին հայտնել էին քաղաքապետարանի և դաշնային կառավարության աղբյուրները:

Միաժամանակ, արդեն պաշտոնապես հայտնի է որոշ սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչև ապրիլի 10-ը ցանկացած փողոցային զանգվածային միջոցառման անցկացման արգելք է սահմանել, իսկ փակ տարածքներում կազմակերպվող միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը: Մարտի 21-ից էլ փակվելու են բոլոր պետական հանրակրթական դպրոցները, մարզադպրոցներն ու նախակրթական հաստատությունները:

Բացի այդ, մոսկովյան իշխանություններն ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Բելառուսից և եվրոպական երկրներից ժամանողներին հորդորում են 14 օր ինքնամեկուսանալ: