Հռոմի Պապը շրջում է Հռոմի դատարկ փողոցներով և աղոթում կորոնավիրուսից բուժման համար

Լուրեր

25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
Բոլորը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կարճ ժամանակով լքել է Վատիկանի իր նստավայրն ու այցելել Հռոմ, որպեսզի աղոթի կորոնավիրուսից մարդկանց բուժման համար։

Կորոնավիրուսը Իտալիայում խլել է մեկուկես հազար մարդու կյանք։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդը նախ այցելել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ եկեղեցի և աղոթել Աստվածամոր սրբապատկերի առաջ։ Հետո Հովվապետը ոտքով քայլել է Սան Մարսելո Ալ Կորսո բազիլիկ եկեղեցի։ Այնտեղ պահպանվում է այն խաչը, որի առաջ Հռոմի բնակիչները աղոթել են 16-րդ դարում՝ ժանտախտի համաճարակի օրերին։

BBC-ի հաղորդմամբ, Պապը թիկնազորի ուղեկցությամբ շրջել է Հռոմի փողոցներով, և տարածված նկարից երևում է, որ փողոցներում սակավաթիվ են մարդիկ։ Ամբողջ Իտալիայի տարածքում կարանտին է հայտարարված, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը, գրեթե դատարկ են։

«Ֆրանցիսկոս Պապն աղոթել է հիվանդների բուժման ու պանդեմիայի ավարտի համար, որը համակել է ողջ Իտալիան և աշխարհը։ Նա հիշատակել է վերջին օրերի զոհերին ու խնդրել, որ նրանց ընտանիքները հանգստություն գտնեն»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։ Կորոնավիրուսի վարակման դեպքեր արձանագրվել են եվրոպական 5 տասնյակ երկրներում։