Ինչպե՞ս կլրացվեն բաց թողնված դասերը․ հեռավար ուսուցումը ոչ բոլորին է հասանելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի 8 արձանագրված դեպքի պայմաններում կրթական հաստատություններում դասերը դադարեցված են առնվազն մինչև մարտի 23-ը։  Հայաստանից դուրս կրթական հաստատությունները միջոցներ են փնտրում ուսումնական ծրագրից հետ չմնալու համար, շատ բուհեր անցել են հեռավար ուսուցման։ Իսկ որքանո՞վ են պատրաստ հայաստանյան դպրոցները հեռավար ուսուցման կիրառմանը։ Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը վստահեցնում է․ իրենց դպրոցն ամբողջովին պատրաստ է,  նման փորձ նախկինում ևս ունեցել են:

«Մենք դա վաղուց ենք սկսել կիրառել, կան Viber-ի, wats up-ի խմբեր, որոնց միջոցով ուսուցիչները կապ են պահպանում աշակերտների հետ, տալիս հանձնարարություններ։ Մեր դպրոցում նման հնարավորություն կա»․- նշում է տնօրենը։

Մարզային դպրոցներում, սակայն, իրավիճակն այլ է։ Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած ինտերնետի հասանելիությունից մինչև ուսուցիչների պատրաստվածությունը։ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի դպրոցի տնօրենը նշում է․ տեխնիկայի խնդիր ունեն, մինչ այժմ նման փորձ չեն ունեցել։

«Հնարավոր է, ինչի չէ, բայց սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ կլինեն, նման փորձ չունենք, մինչև սովորեն, պատրաստվեն․․․»,- ասաց Նազիկ Բաբաքյոխյանը։

ԱՃարկուտի դպրոցը նույնպես տեխնիկական լայն հնարավորություններ չունի, սակայն,  տնօրենը վստահեցնում է․ կփորձեն՝ ինչքանով որ կկարողանան։ «Հեռավար ուսուցում չենք իրականացնում, հիմա պատկերացում էլ չունեմ ինչպես է լրացվելու, մինչև չասեն։ Հեռավար ուսուցման լայն հնավարություններ չունենք, բայց կփորձենք, ինչքանով կկարողանանք»,- նշում է Արտակ Վարդումյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ընդգծելով, որ հեռավար կրթությունը կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում լավագույն լուծումն է, միևնույն ժամանակ նկատում է․ «Այժմ Հայաստանում ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ սրան»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կիսում են այս կարծիքը․ հիշեցնում են․ «Հանրակրթության մասին» օրենքը, որում անդրադարձ է կատարվում հեռավար կրթությանը, վերջերս է ընդունվել Ազգային ժողովում, որոշակի ընթացակարգեր պետք է տեղի ունենան նման դեպքերում հեռավար կրթություն ապահովելու համար։

Այսպիսով՝ ստացվում է, որ եթե մոտակա օրերին դպրոցները չվերսկսեն դասերը, աշակերտները կկանգնեն լուրջ խնդրի առջև, ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ հեռավար կրթության:

Նախարար Արայիկ Հարությունյանը, այնուամենայնիվ, նշում է․ այս ընթացքում հեռավար ուսուցումը խրախուսելու համար մի շարք մեթոդներ են մշակել։ Իսկ դասերը վերսկսվելուն պես նախատեսվում են նաև լրացուցիչ պարապմունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անժելա Պողոսյան