Մի՛ լռիր, եթե նույնիսկ դրդողը ոստիկանն է կամ դատավորը․ ընտանեկան բռնության դեմ պայքար՝ արվեստի միջոցով

Լուրեր

31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
31.03.2026 | 16:59
Թաթարստանի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր կա
31.03.2026 | 16:54
Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար
31.03.2026 | 16:45
Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 16:38
Խոսքի ազատության անկում և բևեռացում․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
31.03.2026 | 16:32
Փաշինյանին հարվածելու փորձի համար մեղադրվող տղային կալանավորելու միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցում օրերս հայտնվել է սթրիթ արտի նմուշ՝ ընտանեկան բռնության թեմայով։ Այն իրականացվել է «Մեդիալաբի» մեկնարկած նոր ծրագրի շրջանակում։ Նպատակը սթրիթ արտի հնարավորությունները օգտագործելով՝ հասարակական-քաղաքական կարևոր խնդիրները վեր հանելն է։

Բռնության թեմայով սթրիթ արտ աշխատանքի միջոցով փորձ է արվում բռնության ենթարկվածներին չլռելու կոչ անել։ «Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը այն համոզման է, որ բռնության դեմ պայքարում են օրենքով։ Նա անդրադառնում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման շուրջ բարձրացած աղմուկին։

Մարիաննա Գրիգորյանը շեշտում է, որ սթրիթ արտի այս օրինակը լրագրության, արվեստի և քաղաքացիական ակտիվության միաձուլումն է, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց ենթագիտակցության վրա։ Ի դեպ, Մարիաննա Գրիգորյանը այն համոզման է, որ սթրիթ արտի այս օրինակը կարող է երկար կյանք չունենալ։

Factor.am-ը թեմայի շուրջ հարցախույզ անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ ըստ նրանց՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունումը այսօր որքանո՞վ է հրատապ, բռնության ենթարկվողը պետք է լռի, թե՞ բարձրաձայնի իր խնդրի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան