Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում էին. հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեր Էզ-Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արայիկ Խզմալյանը, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամներ:

Հոկտեմբերի 29-ին պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Ողջունելով հյուրերին՝ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում: Վարչապետն ընդգծել է, որ Սիրիան երախտապարտ է սիրիական ճգնաժամի հարցում բարեկամ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումների համար: Այնուհետև Իմադ Խամիսը համառոտ ներկայացրել է պատերազմող Սիրիայի քայքայված տնտեսության վերականգնմանն ուղղված կառավարության ռազմավարությունը, ինչպես նաև տնտեսական նոր ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Կարայանը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի ճգնաժամի պատճառով որոշակի հետնահանջ ապրած հայ-սիրիական երրկողմ համագործակցությանը՝ հիմք հանդիսանալով հետագա համատեղ արդյունավետ աշխատանքների նախագծման և իրականացման համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ Հայաստանի փորձառությունն ու ներուժը կարող են օգտակար լինել սիրիական կողմին՝ ավերածության ենթարկված տնտեսության տարբեր բնագավառների վերականգնման հարցերում, և որ Հայաստանը պատրաստ է տրամադրել նման աջակցություն բարեկամ Սիրիային: Նա հավելել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ սիրիական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու համար:

Նախարար Կարայանը վստահեցրել է նաև, որ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է սիրիական կողմին տրամադրել բարձրորակ մասնագետներ՝ նախագծման, շինարարության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Վարչապետ Խամիսը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը մասնակցելու Սիրիայի վերականգնման ծրագրերին և ընգծել, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական ապրանքներն իր շուկայում՝ միաժամանակ վստահեցնելով, որ հայ արտադրողները կօգտվեն լայն արտոնություններից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորությունը: