Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր անձնական և Կառավարության աշխատանքային օրակարգի ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։

Վարչապետի փոխանցմամբ՝ ինքը հստակ խնդիր և ժամանակացույց է սահմանել՝ մինչև 2031 թվականը հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը։

«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույց՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը․․․ Ես տեսնում եմ, որ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը երկրորդ պլան չի մղելու մյուս ռազմավարական ծրագրերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, տնտեսական զարգացումն ու ապօրինի օտարված գույքի վերադարձը, սակայն խաղաղության պայմանագիրը մնում է առաջնահերթությունը։

Ըստ վարչապետի՝ խաղաղության համաձայնագրի վավերացմամբ կամփոփվի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մի էական շրջափուլ, և կբացվի նոր շրջափուլ՝ նոր տրամաբանությամբ ու օրակարգերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան