42 մլն դոլարի ի՞նչ անպետք զենք է ձեռք բերել Սերժ Սարգսյանի իշխանությունը. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
Բոլորը

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին Factor TV-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Factor TV-ին հայտնի դարձավ, որ գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»,- ասել էր նա:

Քննչական կոմիտեն այս գործի վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացում: Մեր բազմաթիվ գրավոր հարցերին ի պատասխան՝ փոխանցեցին, որ կպատասխանեն օրենքով սահմանված կարգով:

Մինչ այս, Factor TV-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Նիկոլ Փաշինյանի նշած 42 մլն դոլարի սպառազինության մասին: Մասնավորապես, Factor TV-ի՝ Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում կիրառվում են հետախուզության մեջ: Նույն տեղեկությունների համաձայն՝ զինատեսակները ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնությունում ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունից:

2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը բացառում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նրան նախորդած ու հաջորդած Հայաստանի ղեկավարները կարող էին սպառազինության անորակության մասին տեղեկություն ունենալով՝ այն ընդունել:

«Իմ ղեկավարման տարիներին մենք այդպիսի մի սպառազինության տեսակ չենք ընդունել, որոնք կա՛մ անորակ են եղել, կա՛մ ոչ օգտագործելի: Կարող է պատահել, որ պայմանագրերը կնքված լինեն 2016 կամ 2017 թվականներին, բայց սպառազինությունն ընդունել են ավելի ուշ: Եթե կասեն, որ իմ ժամանակ է եղել, ես պատասխան կտամ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը դժվարանում է ասել, թե վարչապետն ինչ չարաշահման մասին է խոսում: Միաժամանակ, պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը նշում է, որ Զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման համար կոլեկտիվ աշխատանք է տարվում, և յուրաքանչյուր մասնագիտական վարչություն ինքն է բանակցություններ վարում, փորձարկում զինատեսակը, պայմանագիր կնքում և ընդունում:

«Ես որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել վարչապետի խոսքերը: Այդ տեղեկությունները կարող է պարզաբանել ԶՈւ-ի ղեկավարությունը: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այդ ամենը մեկնաբանելու համար պետք է իմանալ, թե ինչ զինատեսակի մասին է խոսքը, որտեղից է այն ներկրվել, երբ և ինչ պայմանագրով է այն եղել, երբ են այդ զինատեսակը ստացել, ով է եղել այն վարչության ղեկավարությունը, որը ստացել է զինատեսակները»:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի նշած քրեական գործով հարցաքննության չի հրավիրվել: Նույն պատասխանը տվեց նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այժմ Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Նա ևս բացառեց, որ իր պաշտոնավարման ընթացքում նման դեպք կարող էր գրանցվել:

Քրեական գործի շրջանակում, որի մասին ակնարկում է վարչապետը, չի հարցաքննվել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Factor TV-ին փոխանցեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ ընդգծելով, որ եթե կա ենթադրյալ իրավախախտում, ապա անհասկանալի է, թե դա ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ: Դիտարկմանը, որ Փաշինյանը սլաքներն ուղղեց Սերժ Սարգսյանի կողմը՝ «թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա» հայտարարելով, Ամրամ Մակինյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, ես չգիտեմ՝ սլաքները որ կողմ են ուղղվում, բայց եթե մենք սլաքներում տեսնենք այնպիսի ազդակներ, որոնք կարող են առաջացնել պարոն Սարգսյանի իրավունքների ենթադրյալ խախատումներ, մենք դրան կանդրադառնանք»:

Հիշեցնենք, որ 2016-2017 թվականններին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև Վիգեն Սարգսյանը, ով ներկայում ԱՄՆ-ում է: Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան