Հայկ Մարությանը Երևանում է և այս օրերին երկրից չի մեկնել. Հակոբ Կարապետյան

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։ Քաղաքապետ Մարությանը 2019-ին օգտագործել է իր հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, եւս երկու օր չվճարվող արձակուրդ է վերցրել (ինչպես ասում են՝ իր հաշվին)։ Սա սովորական, նույնիսկ պարզունակ տեղեկություն է՝ անգամ թերեւս լուսաբանման ոչ արժանի։

Սակայն բամբասկոտ լրատվամիջոցները այդպիսին չէին լինի, եթե ամեն մի պարզ բանից ինտրիգ չհյուսեին՝ համեմելով բամբասանքը ապատեղեկատվությամբ։ Օրինակ, մեկը գրում է, թե իբր, քաղաքապետը անսպասելի մեկնել է երկրից ընտանիքի հետ, մյուսը, թե՝ ընկերների հետ գնացել է Չեխիա, երրորդը ինչ-որ հեռուն գնացող հետեւություններ է անում սրա հիման վրա, եւ այլն, եւ այդպես շարունակ։
Մինչդեռ, քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երեւանում է՝ ընտանիքի հետ։ Ցանկացած մարդու, առավելեւս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, եւ պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երեւում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը։

Անչափ ցավալի է, որ այդ «երգչախմբին» իր ձայնն է միացրել ավագանու անդամ, Դավիթ Խաժակյանը, որին երեկվանից հանգիստ չի տալիս քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու փաստը։

Կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ առաջամարտիկը, որի երեւակայության արգասիքն առիթ ունեցանք վայելելու անցած տարվա վերջին ամիսներին, իր ֆեյսբուքյան գրառումներում օգտագործում է «չհայտարարված արձակուրդ» խորհրդավոր տերմինը, դժգոհում, որ ոչ ոք չգիտի, թե ուր է գնացել քաղաքապետը եւ կոչ է անում նրան՝ շուտափույթ վերադառնալ երկիր ու պայքարել կորոնավիրուսի դեմ։

Ստիպված եմ հարգարժան պարոն Խաժակյանին առաջարկել՝ հրաժարվել բամբասանքի հիման վրա դատողություններ անելու՝ արդեն սովորական դարձող պրակտիկայից եւ ֆեյսբուքյան ստատուսներ թողարկելուց ազատ ժամանակ այնուամենայնիվ ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը եւ Աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես, արձակուրդի իրավունքին վերաբերող դրույթները։
Իսկ հակահամաճարակային գործողությունների հարցում քաղաքապետարանը հետեւում է առողջապահության նախարարության հրահանգներին։

*Թարմացում. Տեսա, որ Խաժակյանը, իմ հետ իր խոսակցությանը հղում անելով, հերքել է իր տարածած ապատեղեկատվությունը։ Շատ լավ է։ Այնուհանդերձ, պարոն Խաժակյանը 36 ժամ ուներ՝ ինձանից կամ մեկ ուրիշից ճշտելու քաղաքապետի գտնվելու վայրը, մինչդեռ նա շարունակում էր բամբասանք տարածել»: