Ինչու Ծառուկյանը չի մասնակցում ընտրական հանրահավաքներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 29-ին Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին չի մասնակցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանրահավաքում ելույթ են ունեցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Ծառուկյանը չի մասնակցելու համայնքային ընտրությունների առիթով կազմակերպվող հանրահավաքներին՝ գուցե մտավախություն ունենալով, որ ԲՀԿ թեկնածուները հաղթելու քիչ հնարավորություն ունեն, իսկ Ծառուկյանը չի ցանկանում պարտության պատասխանատվությունը նրանց հետ կիսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: