Դեմոկրատների նախագահի թեկնածուն, կարծես, որոշված է. Բայդենն ընդդեմ Սանդերսի

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում նախագահի թեկնածուների ընտրապայքարն ընթանում է գլխավորապես Ջո Բայդենի և Բերն Սանդերսի միջև: Այս մասին նշվում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հրապարակման մեջ:

«Մարտի 10-ին ԱՄՆ ևս 10 նահանգներում անցկացվեցին նախնական ընտրություններ։ Այդ նահանգների թվում են Այդահոն, Միչիգանը, Միսսիսիպին, Միսուրին, Հյուսիսային Դակոտան, Վաշինգտոնը։ Նախորդ շաբաթ կայացած Սուպեր երեքշաբթիից հետո ևս երկու թեկնածու՝ Էլիզաբեթ Ուորենը և Մայք Բլումբերգը, դուրս եկան ընտրապայքարից, իսկ վերջինս իր աջակցությունը հայտնեց Ջո Բայդենին։ Այժմ ընտրապայքարն ընթանում է գլխավորապես Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի միջև։ Այնուամենայնիվ, ընտրապայքարի մեջ դեռ շարունակում է մնալ նաև Թուլսի Գաբբարդը։

Մարտի 10-ին կայացած նախնական ընտրությունների այս պահին հայտնի արդյունքներով Ջո Բայդենը հաղթում է 6-ից 4 նահանգներում, այն է Այդահո, Միչիգան, Միսսիսիպի և Միսուրի։ Հյուսիասյին Դակոտայում և Վաշինգտոնում, որտեղ դեռ չեն ավարտվել հաշվարկները, Բերնի Սանդերսը փոքր տարբերությամբ առաջատարն է։

Գլխավոր ընտրապայքարը այս ընտրությունների ընթացքում ծավալվում էր Միչիգան և Վաշինգտոն նահանգներում, քանզի հենց այս նահանգներից է, որ թեկնածուները պետք է ստանային ամենից շատ թվով պատվիրակների աջակցությունը։ Մինչ այժմ կայացած բոլոր ընտրությունների (այդ թվում մարտի 10-ի ընտրությունների այս պահին հայտնի տվյալներով) ընդհանուր արդյունքներով Բերնի Սանդերսը ունի 663, իսկ Ջո Բայդենը 823 պատվիրակ։ Տվյալների ամփոփումից հետո այս թիվը լուրջ փոփոխության չի ենթարկվի։

Ընդհանուր արդյունքներով առաջատարը շարունակում է մնալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որին և աջակցում են ընտրապայքարից դուրս եկած թեկնածուների մեծ մասը։ Հարցումների արդյունքներով պատվիրակների մեծամասնության աջակցությունը կստանա Ջո Բայդենը»,- նշվում է կենտրոնի հրապարակման մեջ։