ՏՄՊՊՀ-ն քննել է ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և հակամրցակցային համաձայնության հարցը

Լուրեր

02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Ձվի շրջանառության ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ» հարցը:

Հիշեցնեք, որ 2020 թվականի փետրվարի 20-ին Հանձնաժողովը վարույթ էր  հարուցել 7 ընկերությունների` «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:

Ներկայացնելով օրակարգում ընդգրկված հարցը՝ ՀՀ ՏՄՊՊՀ մրցակցության պաշտպանության վարչության գերիշխող դիրքի  և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ հանձնաժողովը ձվի շրջանառության ոլորտում տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել էր  արտադրող ընկերություններին, խոշոր առևտրային ցանցերին, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ, ՍԱՏՄ և էկոնոմիկայի նախարարություն: Վերնոշյալ 7 ընկերությունների մոտ նաև դիտանցումներ են կատարվել: Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկվել են շուկայի ծավալները, ուսումնասիրվել են ձվի արտադրություն իրականացնող տնտեսավարողների իրացման գները, ուսումնասիրվել և համադրվել են խոշոր առևտրային ցանցերի  ձեռքբերման և իրացման գները, հավի ձվի ինքնարժեքը և այլն:

Ամփոփելով  արդյունքները՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի գնի անկման առաջին իսկ ազդակից հետո, այդ թվում նաև ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները հիմք ընդունելով, հանձնաժողովն արագ արձագանքել է, ձեռք է բերվել համապատասխան տեղեկատվությունը՝ որոշելու դաշտում խաղացողների տեղադիրքը և նրանց արտադրական ծավալները, այնուհետև փաստացի դիտանցումներ են իրականացվել ընկերությունների պահեստներում՝ գույքագրում իրականացնելու նպատակով: ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ, նրանք նույնպես հրավիրված են նիստին և կներկայացնեն իրենց փաստարկներն ու հիմնավորումները: Նա հավելել է, որ ընթացքում հայտնաբերվել են նաև խնդիրներ, մասնավորապես ձվի չմակնշման կամ սխալ մակնշման մասով, ինչի վերաբերյալ տեղյակ են պահվել ՍԱՏՄ-ի գործընկերները, որոնք համապատասխան գործողություններ են իրականացրել և չհամապատասխանող ձուն ոչնչացրել են: Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մտահոգությունն կային նաև առևտրային ցանցերում վաճառվող ձվի մակնշման վերաբերյալ: Դրա հետ կապված հսկիչ գնում է իրականացվել, ապրանքն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքներն արդեն ստացվել են, հրավիրվել է համապատասխան մասնագետ, և այդ հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Շուկայում հանձնաժողովի արձանագրած ամենացածր գինը եղել է 14 դրամը, խոշոր առևտրային ցանցերում՝ 17 դրամը:

«Հնարավոր խախտումը, որի շրջանակում տեղի է ունենում վարույթը,  ամենածանրն է՝ հակամրցակցային համաձայնություն և/կամ գերիշխող դիրքի չարաշահում, որի  համար նախատեսված է տուգանք նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով, իսկ եթե կա հակամրցակցային համաձայնություն, հանցագործության հատկանիշներ լինելու պարագայում կարող է ընդհուպ քրեական գործ հարուցվել: Բավականին ծանր խախտում է, և մենք պետք է մեր գործողություններում լինենք զգուշավոր և զուսպ, որպեսզի խնդիրը լուծելու փոխարեն չվնասեք»,- նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն այսօր այս գործով առաջին լսումը կանի, եթե անհրաժեշտություն լինի ևս մեկ լսում տեղի կունենա, որից հետո որոշում կկայացվի և կներկայացվի հանրությանը: