ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում ԱԳ նախարարը լավատեսական է տրամադրված

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԵՄ նոր ղեկավարության հետ ամփոփել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, վերահաստատել այն գերակա կետերը, որոնք կան օրակարգում։ Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշել է, որ քննարկվող թեմաների շարքում է եղել նաև վիզաների ազատականացման հարցը։ Նախարարը դժվարացել է հստակ ժամկետներ նշել, սակայն ընդգծել է՝ լավատեսական է տրամադրված և դրա համար առիթ կա։

«Հայաստանը որևէ կերպ չի քաջալերում, չի խրախուսում անօրինական միգրացիան, դա արտահայտվում է և՛ իրավական առումով, և՛ գործողությունների առումով։ Միևնույն ժամանակ, կա այն կարևորագույն քաղաքական նպատակը, որը վերաբերում է մարդկային շփումների ակտիվացմանը և ճանապարհորդելու հնարավորությունների ընդլայնմանը: Սա հիմքն է այն ամենի, ինչն արտահայտվում է վիզաների ազատականացման մեջ։ Պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորություն տան մեզ՝ սկսել երկխոսությունը։ Մենք ի ցույց ենք դնում մեր պատրաստ լինելը այդ գործընթացին»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ կան հանգամանքներ, որոնք անմիջապես Հայաստանին ու ԵՄ-ին չեն վերաբերում. «Կա լայն ենթատեքստ, որը նույնպես որոշ չափով խոչընդոտում է քաղաքական այդ որոշումն ապահովելուն: Բայց ես ավելի լավատեսական եմ տրամադրված և կարծում եմ, որ առիթ ունեմ դրա համար։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք այդ ճեղքումն ապահովել»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմանը, ԵՄ-ի կողմից Հայաստանում տրվող ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։

«Անդրադարձանք CEPA-ի համաձայնագրի վավերացման գործընթացին: Ինչպես գիտենք՝ մնացել է 5 երկիր, որ պետք է վավերացնի, և մենք շատ ակտիվ քննարկում ենք իրենց հետ։ Սա ուղղակի մեր բնականոն երկխոսության շարունակությունն էր նոր ղեկավարության հետ»,- ընդգծել է նախարարը: