«Վիգեն Սարգսյանը պետք է բացատրություն տա՝ ինչու չի զորակոչվել բանակ. նա սպա դարձել է որպես ռեֆերենտ ծառայելով». Անդրանիկ Քոչարյան

Լուրեր

16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
16.06.2026 | 17:08
Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել
16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

 Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը «ոչնչացնում է բանակում կրթված զինվոր ունենալու հնարավորությունը»:

«Բացարձակ կրթությունը չէ բանակից խուսափելու թիրախը»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքերով՝ ընդհանրապես պետք է ռադիկալ ձևով լուծել առաջնագծից 18 տարեկաններին հանելու հարցը: «18 տարեկան երեխան դեռ պատերազմին պատրաստ չէ»,- ընդգծեց Քոչարյանը:

Ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի՝ ավելի մեծ խնդիր է այն, որ այսօր բանակում կան զինվորներ, որոնք գրանցված են որպես զինծառայող, սակայն իրականում չեն ծառայում: Նաև կան զորամասեր, որտեղ ծառայելու համար պաշտոնյաների լուրջ միջնորդություններ են պետք:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա անուն չնշելով՝ հիշեցրել էր հայրենասիրության և զինծառայության «դասեր տվող» մի պաշտոնյայի, որն ինքը 18 տարի առաջ դասալքության համար հետապնդվում էր, Անդանիկ Քոչարյանն ասաց, թե չի հավատում, որ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է, քանի որ Վիգեն Սարգսայնն այն ժամանակ այնպիսի պաշտոնյաների օգնական է աշխատել, որ դժվար թե հետապնդվեր ռազմական ոստիկանության կողմից: Այնուհանդերձ՝ պաշտպանության նախկին փոխնախարարն ընդգծեց. «Վիգեն Սարգսյանը չի զորակոչվել բանակ: Նա պետք է բացատրություն տա՝ ինչու չի զորակոչվել բանակ: Որպես ռեֆերենտ ծառայելով՝ ստացել է սպայի կոչում, դա զորակոչի հետ որևէ կապ չունի»:

Քոչարյանի խոսքով՝ պետք է բացատրություն լինի, և դրանից է կախված, թե ինչպիսի հաջողություն կունենա Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը:

Մանրամասները դիտեք պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան