Ոստիկանությունում հաշվառված 13 բռնարար գնացել է տուն ու կրկին բռնություն գործադրել ընտանիքի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունում այս պահին հաշվառված են 1.043 բռնարարներ, որոնցից 13-ը միայն 2020 թվականին հաշվառումից հետո գնացել է տուն ու կրկին բռնություն գործադրել։ Այսօր հրավիրված քննարկմանն այս մասին տեղեկացրեց Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով՝ մինչ այժմ հաշվառման են վերցվել 1.789 բռնարարներ, որոնցից 435-ի նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտություն (հիմնականում տանից հեռացնել որոշ հեռավորության վրա և այլն), մյուսների դեպքում կատարվել է նախազգուշացում։

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանության և ծեծի դեպքին՝ բանախոսը նշեց, որ սա չի դիտարկվում որպես ընտանեկան բռնության դեպք։

«Տվյալ դեպքում հանգամանքները կպարզվեն, իհարկե, բայց, նախնական տվյալներով, խոսքը զուգընկերոջ կողմից բռնության մասին է, ամուսիններ չեն եղել, փաստացի ամուսիններ չեն դիտարկվում։ Սա կնոջ նկատմամբ բռնության դեպք է։ Ի դեպ, մենք 2019-ին կնոջ նկատմամբ բռնության 1834 դեպք ենք ունեցել»,- ասաց Նելլի Դուրյանը։

Հարցին՝ ի՞նչ կփոխվեր, եթե սպանված կինն ու սպանությունը կատարած տղամարդն ամուսնական կարգավիճակ ունենային, Նելլի Դուրյանը նշեց, որ այդ դեպքում արդեն կատարվածը կդիտարկվեր որպես ընտանեկան բռնության դեպք, և մեղադրանքը կլիներ այլ հոդվածներով: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տվյալ տղամարդը Ոստիկանությունում հաշվառված է եղել 2015-ին, նախկինում դատապարտված է եղել խուլիգանության, դանակահարության համար, բայց այժմ հաշվառման մեջ չի եղել, որևէ ահազանգ չի ստացվել։

Անդրադառնալով նման դեպքերում թաղային տեսուչների դերին՝ Նելլի Դուրյանն ընդգծեց, որ ահազանգերի դեպքում տեսուչները գնում են դեպքի վայր, տեղում պարզում խնդիրն ու անհրաժեշտ ընթացակարգ է իրականացվում, սակայն տեսուչը չի կարող առանց ահազանգի ուսումնասիրություն կատարել։

Քննարկման մասնակիցներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց. «Կան դեպքեր, հատկապես մարզերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, թաղային տեսուչները, թաղայինները մերվում են այդ շրջապատի հետ, սերտ հարաբերություններ են ստեղծում ընտանիքների հետ, և կարծրատիպերից ելնելով՝ չեն ուզում մտնել այդ ընտանիք, քանի որ տղամարդու հետ ունեն այլ հարաբերություններ։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ»։

Ոստիկանության ներկայացուցիչը բացառեց նման դեպքերը՝ ընդգծելով, որ խիստ միջոցներ են սահմանվում. «Ի սկզբանե նման մտավախություն մենք նույնպես ունեցել ենք, առաջին իսկ օրվանից մենք աշխատանքներ ենք իրականացնում՝ հաղթահարելու դա։ Եթե հանկարծ նման դեպք եղավ, ղեկավարության կողմից ամենախիստ ձևով պատժվում է։ Այսօր ոստիկանները վերապատրաստվում են ու գիտեն, որ եթե չկիրառեն պաշտպանական միջոց, խնդիր կունենան օրենքի հետ, իսկ դա խիստ պատժամիջոց է»։

Մանրամասները՝ տեսանյութում: