«Կորոնախուճապ»․ ներկայացումները չեղարկվում են, տոմսերը՝ վերադարձվում․ փակե՞լ  թատրոնները, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այն բանից հետո, ինչ հաստատվեց Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, մշակութային հաստատություններում զգալիորեն նվազել է մարդկանց հոսքը։ Բազմաթիվ տոմսեր վերադարձվում են թատրոններ և կինոթատրոններ, շատ ներկայացումներ, այդ թվում՝ պրեմիերաներ, չեղարկվում են՝ հանդիսատես չլինելու պատճառով։ Եվ երբ մեկ շաբաթով Հայաստանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշում կայացվեց, հայ հանրության շրջանում հնչեցին թատրոններն ու կինոթատրոնները ժամանակավորապես փակելու մասին պահանջներ։

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց փակել Հայաստանի բոլոր թատրոնները: «Մենք փոքր երկիր ենք։ Տարածվելու դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր»,- գրեց նա։

Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը թեև փաստում է, որ հանդիսատեսի հոսքը նվազել է,  համաձայն չէ թատրոնները փակելու մտքի հետ։ Նրա համոզմամբ՝ այդ կերպ որևէ խնդիր հնարավոր չէ լուծել։ Ռուբեն Բաբյանը կոչ արեց խուճապի չմատնվել և սթափ գնահատել իրավիճակը, անել ամեն բան, որպեսզի Հայաստանի մշակութային կյանքը որևէ կերպ չտուժի։

Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը ևս այն կարծիքին է, որ թատրոնները փակելու կարիք բնավ չկա։ Նրա խոսքով՝ Պարոնյան թատրոնի հանդիսատեսը շարունակում է գնել տոմսեր թե´ դրամարկղից, թե´ օնլայն հարթակներից։

Ինչ վերաբերում է պաշտոնական արձագանքներին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս մշակութային հաստատություններ մարդկանց այցելությունները սահմանափակող որոշում  չի կայացրել: Այս մասին Factor TV-ին տեղեկացրեց փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ Փոխնախարարը տեղյակ է, որ հատկապես մանկական ներկայացումները մասսայականորեն չեղարկվում են, տոմսերը հետ են վերադարձվում, բայց շարունակում է մնալ այն համոզման, որ թատրոնները պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ, պատասխանելով մեր այն հարցին, թե գերատեսչությունում քննարկվել է արդյոք քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող թատրոնների փակել-չփակելու հարցը, նշեց․ «Ինչպես հանրակրթական, այնպես էլ մշակութային հաստատությունների դեպքում Երևանի քաղաքապետարանը առաջնորդվում է պատասխանատու պետական գերատեսչությունների, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ նախարարության տված  ցուցումներով։ Այսինք՝ քաղաքապետարանը հետևում է ընդհանուր կանոնին»։

Ի դեպ, Factor TV-ն եղավ նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Ադմինիստրացիայից փաստեցին, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի ի հայտ գալուց հետո 70 տոկոսով նվազել է այցելուների քանակը։ Նախապես արված ամրագրումները չեղարկում է հատկապես դպրոցական տարիքի հանդիսատեսը։ Ֆիլմերը ցուցադրվում են  անգամ հաշված թվով հանդիսատեսի համար։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ թատրոնները, կինոթատրոնները փակելու անհրաժեշտություն առհասարակ չկա: «Թատրոնների մեծ մասը գտնվում է պետության ենթակայության ներքո, և եթե անհրաժեշտ լիներ, փակելու որոշում կկայացնեինք։ Ես որևէ խուճապ մայրաքաղաքում չեմ նկատում։ Բոլորը երջանիկ են, փողոցում դիմակով մարդ մեկ հոգի տեսա։ Կանխատեսում եմ, որ մոտ ժամանակներում ամեն բան դեպի լավը կգնա, ինչ-որ պահից կանցնենք բնականոն ռեժիմի, չնայած՝ հիմա էլ ենք բնականոն ռեժիմով ապրում»,- շեշտեց նա։

Աննա Բաբաջանյան