Լիահույս ենք, որ իշխանության քայլերը՝ ուղղված Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հանգամանքերի բացահայտմանը, այլևս սպասեցնել չեն տա. ՍԴՀԿ

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է.

«2008թ-ի մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է։ Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվեց աննախադեպ դավադրություն։ Սեփական ժողովրդի վրա գործադրվեց բիրտ ուժ, կիրառվեցին մահակներ ու էլեկտրական հարված հասցնող սարքեր, զենքեր և նռնակներ։ Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ: 12 տարի անց դեռ ոճրագործությունը չի բացահայտվել և չեն պատժվել սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները։ Անմեղ 10 զոհերի ընտանիքներում արդեն 12 տարի է գարնան առաջին օրը սգո օր է: Լիահույս ենք, որ իշխանության քայլերը՝ ուղղված Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հանգամանքերի բացահայտմանը, այլևս սպասեցնել չեն տա և իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը։ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»։